Ստյոպա Սաֆարյանն ազատման դիմում է ներկայացրել Փաշինյանին. ՀԺ

© Photo / official site of the Prime minister of RAПредседатель Общественного совета Степа Сафарян на заседании правительства Армении (19 декабря 2019). Еревaн
Председатель Общественного совета Степа Сафарян на заседании правительства Армении (19 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հանրային խորհրդի նախագահը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ստյոպա Սաֆարյանն ազատման դիմում է ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Роберт Кочарян выступает на митинге (9 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Հայտնի է` ովքեր կլինեն «Հայաստան» դաշինքի առաջին տասնյակում

Ըստ թերթի` Հանրային խորհրդի նախագահը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին` «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» կազմում:

Նույն դաշինքի ցուցակում է նաև Սաֆարյանի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Դաշինքի առաջին եռյակում են «Իմ քայլով» 2018թ–ին խորհրդարան անցած, ապա իշխող խմբակցությունից հեռացած  պատգամավոր Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու Սեդա Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանը եղել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակով:

Նշենք, որ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրութունները կանցկացվեն հունիսի 20–ին։

Լրահոս
0