00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:16
6 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Որ մի անգամ «լապատկան» խփես գլխին, հաջորդ անգամ մեր «զաբոռին» մոտ չեն գա». Շադունց

© Photo : Facebook / Artur ShaduncНерсес Шадунц
Нерсес Шадунц  - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվել
Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է համայնքի ենթակայության տակ գտնվող 7 բնակավայրերում տիրող իրավիճակի ու վերջին 13 օրում ադրբեջանցիների կատարած ավարառությունների մասին։
«Տո որ մի անգամ «լապատկան» խփես գլխին` հաջորդ անգամ էլ մեր «զաբոռին» մոտիկ չեն գա». Ներսես Շադունց

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է. 7 բնակավայրերի ուղղությամբ վերահսկողությունն իրականացնում է բանակը` կամավորական ջոկատների հետ համագործակցելով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Ադրբեջանցիները կրակել են հայ դիրքապահների ուղղությամբ. ՊՆ

«Բանակային կորպուսը կատարում է իր մարտական խնդիրները, մենք էլ կամավորական ջոկատների հետ անհրաժեշտության դեպքում մեր առաջ դրած հանձնարարականներն ենք կատարում»,- ասաց նա։

Լուրերը, թե ադրբեջանցիները մտել են համայնքի մեջ մտնող Խոզնավար բնակավայր, բնակիչներն անհանգստացած են, Շադունցը հերքեց` հավատացնելով, որ ժողովրդի մեջ խուճապ չկա, բոլորն էլ զբաղված են իրենց գործով։

«Եթե ադրբեջանցիները Խոզնավարում ման գան ու ժողովրդից սիգարետ խնդրեն, ուրեմն մենք ազգ կոչվելու իրավունք չունենք։ Այդպիսի բան չկա։ Ինչ-որ մեկը ոչ սթափ վիճակում ստել է, վերցրել տարածել են։ Դա էր մնում` ադրբեջանցիները գային, մտնեին գյուղ, առևտուր անեին, գնային կամ էլ ծխախոտ ուզեին»,- նշեց Տեղի համայնքապետը։

Շադունցի խոսքով` որպեսզի արցախյան վերջին պատերազմից հետո առաջնագծի վերածված գյուղերի բնակիչներն ավելի ապահով զգան, օրերս նրանց զենք են բաժանել։

«Մեր տղաներին, որոնք ի վիճակի են մարտական հերթապահություն անել, զինել ենք, համապատասխան զենքեր տվել ենք, որ կարողանան մարտական հերթապահությունը հավուր պատշաճի կատարել»,- ասաց նա։

Ըստ նրա` իրենց համայնքի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացումն ու առաջխաղացման փորձերը կանխվել են։ Հիմա թշնամին հետ է շպրտվել ելման դիրքեր, միայն Սև լճի հատվածում է, որ հակառակորդը շարունակում է զբաղեցնել հայկական տարածքները։

13 օրում Արավուս, Կոռնիձոր, Խնածախ բնակավայրերից 50 խոշոր եղջերավոր անասուն, մի քանի գլուխ ձի է թշնամու կողմն անցել։ Բանակցությունների արդյունքում 46 գլուխը հաջողվել է վերադարձնել, ձիերից ոչ մեկը ադրբեջանցիները հետ չեն տվել։

«Երեկ առավոտ շուտ 3 ձի էլ անցել է մեր կողմը, մենք էլ դա հետ չենք տվել»,- հայտնեց Շադունցը։
Չնայած շփման գծում իրավիճակը վերահսկելի է, բայց համայնքի ղեկավարն անհանգիստ է` եթե Սև լճի հատվածում ադրբեջանական զինուժը հետ չքաշվի, գյուղացիները դարձյալ կհայտնվեն անասնապահությունից հրաժարվելու վտանգի առաջ։ Այստեղ են գտնվում Վաղատուր և Խոզնավար գյուղերի խոտհարքներն ու արոտավայրերը։ Շադունցը ո՛չ ադրբեջանցիների առաջխաղացման, ո՛չ էլ նրանց կողքին ապրելու մտքի հետ չի համակերպվում, ասում է`պետությունը պետք է սահմաններին տեր կանգնի. որքա՞ն կարող ենք զիջել։

Ваге Акопян на пресс-конференции лидеров блока Айастан (25 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Երկու օր առաջ ադրբեջանցիները դեպի Գորայք մի փոքր առաջընթաց են ունեցել. Վահե Հակոբյան

«Այսինքն` ի՞նչ է, մենք պետք է հաշտվե՞նք այդ մտքի հետ, էլի իրենք գան, մեր տարածքում մի 3.5 կիլոմե՞տր էլ խորանան։ Հերիք է` ինչքան զիջեցինք, էլ զիջելու բան չունենք։ Տո որ մի անգամ «լապատկան» խփես գլխին, հաջորդ անգամ էլ մեր «զաբոռին» մոտիկ չեն գա, բայց դե այլ հարց է` լապատկան կա, թե ոչ... Եթե պետությունը չի կարողանում մեր սահմաններին տեր կանգնել, դրա ելքը չգիտեք` որն է, չեն կարողանում, թող մեկ ուրիշը գա, էս երկրին տեր կանգնի»,- սրտնեղեց նա։
Հետաքրքրվեցի`առջևում խորհրդարանական ընտրություններ են, տարբեր քաղաքական ուժեր ու գործիչներ արտահերթին մասնակցելու հայտ են ներկայացրել, նրանց շարքերում արդյոք կա՞ այնպիսի մեկը, որը կկարողանա ոտքի հանել մեր երկիրն ու փրկել նոր կապիտուլյացիայից։

«Ինչի մենք արդեն այդ օրի՞ն ենք, որ մի ամուր տղա չունենանք, առաջնորդ չունե՞նք, ի՞նչ է»,- ընդգծեց Շադունցը։

Նրա խոսքով` եթե ուզում ենք որպես պետություն գոյություն ունենալ, ամուր ու հզոր բանակ կառուցել, պետք է բոլորս ամուր կանգնենք մեր հողի վրա, «ես»-ը դարձնենք «մենք», «մենք»-ի գաղափարն ուժեղացնենք, թե չէ ում խոսեցնում ես, ասում է` ամենախելոքը ես եմ, բայց դրանից ոչինչ չի փոխվում, խնդիրը չի լուծում, գնալով ավելի է խորանում, իսկ մենք գլորվելով գնում ենք ճահճի պես ձգող անդունդը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Լրահոս
0