00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները պարբերաբար հրահրում են զինված բախումներ. ՄԻՊ–ը նոր գրառում է արել

© Photo : Tatev Duryan // Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaОмбудсмен Армении Арман Татоян посетил Сюникскую область с рабочим визитом (14 мая 2021). Сюник
Омбудсмен Армении Арман Татоян посетил Сюникскую область с рабочим визитом (14 мая 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի միջազգային մարմիններին ուղարկել փաստերի վրա հիմնված զեկույցներ և հաղորդումներ տեղում առկա իրական վիճակի մասին:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը և անհապաղ ձեռնարկի վճռական միջոցներ՝ կանխելու համար ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական, հանցավոր արարքներն ու մարդու իրավունքների շարունակվող խախտումները, նոր խախտումների իրական սպառնալիքները: Facebook-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արմա Թաթոյանը` անդրադառնալով երեկ` մայիսի 25–ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքերին։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հավաքագրած փաստերը ևս հաստատում են, որ 2021թ. մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինակակ գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ զինված ուժերի ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետև հրահրել են քաշքշուկ և դիտավորությամբ` կրակահերթ արձակելով, սպանել են ՀՀ զինծառայողի»,–գրել է Թաթոյանը:

Նա նշել է, որ այդ միջադեպին նախորդող օրերին նույնպես ադրբեջանական զինվորականները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար փորձել են սադրել զինված բախումներ ու հրահրել են ծեծկռտուքի դեպքեր: Դրանք տեղի են ունեցել թե՛ Գեղարքունիքում, թե՛ Սյունիքում:

Пресс-конференция секретаря Совета безопасности Армении Армена Григоряна (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Իրավիճակը կարող է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողությունից. ԱԽ քարտուղար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ` ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքները լուրջ սպառնալիք են, որոնք իրականում ուղղված են ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակչության դեմ (օրինակ՝ նրանց անօրինական առաջանալու փորձերը Խոզնավար, Վերիշեն, Ակներ, Կութ, Այրք, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ և այլն):

Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի նկարագրված արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական բարձրագրույն իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում:

«Ակնհայտ է, որ խոսքը ՀՀ ողջ բնակչությանը, ՀՀ քաղաքացիներին ուղղված ադրբեջանական զինված ուժերի իրական սպառնալիքի մասին է, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»,–ընդգծել է Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի միջազգային մարմիններին ուղարկել փաստերի վրա հիմնված զեկույցներ և հաղորդումներ տեղում առկա իրական վիճակի մասին:

Վերին Շորժայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Լրահոս
0