Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին

© Photo / official site of the President of RAПрезиденты Армении и Грузии Армен Саркисян и Саломе Зурабишвили во время официального ужина (16 декабря 2018). Твилиси
Президенты Армении и Грузии Армен Саркисян и Саломе Зурабишвили во время официального ужина (16 декабря 2018). Твилиси - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի Հանրապետությունում նշում են Պետական անկախության վերականգնման օրը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

Սարգսյանն ընդգծել է, որ հայ և վրացի ժողովուրդները դարեր շարունակ առաջնորդվել են բարիդրացիական հարաբերությունները պահպանելու, սերտ համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու սկզբունքներով: 

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր էլ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են հետևողական հոգատարությամբ վերաբերվել երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերություններին: Ուրախ եմ, որ Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում հնարավորություն ունեցանք քննարկելու մեր երկրների գործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր»,- ասվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Նա շեշտել է, որ որպես տարածաշրջանի երկու հարևան և բարեկամ պետությունների նախագահներ` իրենք հանձնառու են նվիրումով և պատվով ծառայել իրենց ժողովուրդներին և շարունակել համատեղ ջանքերը՝ հաջորդ սերունդներին փոխանցելու նախնիներից ժառանգություն ստացած բարեկամական հարաբերությունները։

Հիշեցնենք` 2021 թվականին լրանում է Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության 103-րդ տարեդարձը և Խորհրդային Միությունից անկախության վերականգնման 30-ամյակը:

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Լրահոս
0