Հայաստանում հեռուստացույցն ավելի շատ ռուսերեն է «խոսում». հայերենը հեռուստաեթերում 14 % է

© Sputnik / Andranik GhazaryanЖенщина смотрит телевизор
Женщина смотрит телевизор - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Բաժանորդագրվեք
ՀՌՀ նախագահը հույս հայտնեց, որ հաջորդ գումարման ԱԺ–ը պատշաճ ուշադրություն կդարձնի այս խնդրին ու օրենսդրական կարգավորումներ կընդունի։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. 2021թ–ին Հայաստանում գործող ռադիոընկերությունների քանակը կտրուկ կավելանա։ Նման կանխատեսում այսօր ԱԺ–ում արեց Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Պատճառը դաշտի ազատականացումն ու լիցենզավորման պայմանների պարզեցումն է։

Девушка смотрит телевизор - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
«Հայկական երկրորդ հեռուստաալիքը» դատի է տվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին

«Մենք արդեն մրցույթը հայտարարել ենք Երևանում ու Արարատի մարզում։ Բոլոր մարզերին մենք կհատկացնենք կապուղիներ` տեղական ռադիոներ գործարկելու համար»,– ասաց Հակոբյանը։

ՀՌՀ նախագահը նաև հայտնեց, որ 2020թ–ի դեկտմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 24 հեռուստաընկերություն, 18 ռադիոընկերություն և 68 ցանցային օպերատոր։

Հակոբյանի խոսքով` Հայաստանում հատկապես կտրուկ աճում է ցանցային օպերատորների քանակը, ինչը մտահոգում է ՀՌՀ նախագահին։

«Դաշտի ազատականացումն ու լիցենզիոն պայմանների պարզեցումը բերել է նրան, որ ինտերնետային ծառայություններ տրամադրող ցանկացած ընկերություն հարկ է համարում բացել նաև կաբելային օպերատորի փաթեթ և դրանում ներառել  տարբեր հեռուստածրագրեր։ Եթե հաշվի առնենք, որ հեռուստածրագրի մեծ մասը օտարերկրյա ծրագրեր են, ապա այստեղ կանգնում է մեր տեղեկատվական ու լեզվական անվտանգության հարցը»,– ասաց Հակոբյանը` շեշտելով, որ այս խնդրի մասին ինքն արդեն 3 տարի ահազանգում է, բայց պետական որևէ կառույց դրան ուշադրություն չեն դարձնում։

Телевизионная башня, Ереван - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2021
Որքա՞ն է վճարովի «քարոզչական» եթերաժամի մեկ րոպեի գինը Հանրայինում

ՀՌՀ նախագահի ներկայացրած վիճակագրության համաձայն`  այսօր Հայաստանում գործող կաբելային փաթեթներում ներառված են շուրջ 300 հեռուստածրագրեր, որոնցից 171–ը` ռուսական, 56–ը` եվրոպական երկրների, 54–ը` ԱՄՆ–ի, 13-ը` այլ երկրների (արաբական, չինական) և միայն 62-ը` Հայաստանի հեռուստածրագրեր։

Հեռարձակման լեզուների 77 տոկոսը ռուսերեն է, 7 տոկոսն` անգլերեն, 2 տոկոսը` այլ լեզուներով։ Հայերենը հեռուստաեթերում կազմում է 14 տոկոս։

«Անկախ նրանից, որ դաշնակից պետությունների լեզուն է, թե մեր հարազատ լեզուն է, երբ օտարարկրյա հեռարձակողները հեռարձակում են օտար լեզուներով, դա այնուամենայնիվ վտանգում է մեր լեզվական ու տեղեկատվական ազատությունը»,– ասաց Հակոբյանը։

«Սարեր են խոստացել, բայց չեն արել». ինչո՞ւ որոշ հեռուստաընկերություններ զրկվեցին եթերից

ՀՌՀ նախագահը հույս հայտնեց, որ հաջորդ գումարման ԱԺ–ը պատշաճ ուշադրություն կդարձնի այդ խնդրին ու օրենսդրական կարգավորումներ կընդունի։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала