Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը սիրավեպ է սկսել ռուսաստանցի սուպերմոդելի հետ

© AP Photo / Mark J. TerrillКим Кардашьян и Канье Уэст наблюдают на баскетбольном матче НБА между Лос-Анджелес Лейкерс и Кливленд Кавальерс (13 января 2020). Лос-Анджелес
Ким Кардашьян и Канье Уэст наблюдают на баскетбольном матче НБА между Лос-Анджелес Лейкерс и Кливленд Кавальерс (13 января 2020). Лос-Анджелес - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
2010 թվականին Շեյքը նկարահանվել է «Power» երգի տեսահոլովակում։ Եվրոպայում անցկացված նորաձևության միջոցառումների ժամանակ նա նաև հաճախ է բեմ դուրս եկել ռեփերի ապրանքանիշի հագուստով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Լրատվամիջոցները գրում են, որ ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի և ռուսական թոփ-մոդել Իրինա Շեյքի միջև սիրավեպ է սկսվել։

Ким Кардашьян посетила мемориальный комплекс Цицернакаберд (8 октября 2019). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2021
«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ

The Sun–ը մասնավորապես ուշադրություն է դարձրել այն նամակագրությանը, որը հրապարակվել է DeuxMoi ոչ անհայտ Instagram-յան օգտահաշվում, որն ավելի քան 1 միլիոն հետևորդ ունի։

«Քանյե Ուեսթն այժմ գաղտնի հանդիպում է Իրինա Շեյքի՝ Բրեդլի Կուպերի երեխայի մոր հետ», – գրել է անանուն աղբյուրը:

Հաղորդագրությանը արձագանքել են DeuxMoi-ի էջի ադմինիստրատորները։

«Ես չգիտեմ` դա կարելի է անվանել հարաբերություններ, թե ոչ, բայց նրանց մոտ ակնհայտորեն հետաքրքրություն է առաջացել միմյանց նկատմամբ»,– պատասխանել են նրանք:

Աստղերը դեռ չեն արձագանքել այս տեղեկությանը։

Նշենք, որ ռուս սուպերմոդելը բազմիցս մասնակցել է Քանյե Ուեսթի նախագծերին։ 2010 թվականին նա նկարահանվել է «Power» երգի տեսահոլովակում։ Եվրոպայում անցկացված նորաձևության միջոցառումների ժամանակ նա նաև հաճախ է բեմ դուրս եկել ռեփերի ապրանքանիշի հագուստով։

Հիշեցնենք` փետրվարի վերջին տեղեկություն տարածվեց, որ յոթ տարվա ամուսնությունունից հետո Քարդաշյանն ու Ուեսթը որոշել են ամուսնալուծվել։ Ավելի ուշ Քիմը հայտարարեց, որ բաժանման պատճառը անհաղթահարելի տարաձայնություններն են։

Ով է ում լքել․ մանրամասներ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала