Ռազմական դրություն հայտարարելու քննարկում չկա, ընտրությունները կկայանան. Մակունց

© Sputnik / Aram NersesyanРуководитель фракции "Мой шаг" Лилит Макунц перед зданием Конституционного суда (20 мая 2019). Еревaн
Руководитель фракции Мой шаг Лилит Макунц перед зданием Конституционного суда (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Բաժանորդագրվեք
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հույս հայտնեց, որ Սյունիքում տեղի ունեցող դեպքերի պատճառով ընտրությունները չեն չեղարկվի։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Այս պահին որևէ քննարկում չկա, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարվի։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Սյունիքում տիրող իրավիճակով պայմանավորված` չեղարկվեն ընտրությունները և ռազմական դրություն հայտարարվի։

Ишхан Сагателян, Роберт Кочарян и Ваге Акопян на мероприятии, посвященное началу политического сотрудничества между вторым президентом Робертом Кочаряном, АРФД и партией «Возрождение Армении»  (9 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
«Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ցուցակի առաջին 20 անունները

«Կարծում եմ, որ բոլորս մեր ազդեցության գոտում հնարավորինս կայուն պահենք իրավիճակը։ Այս պահին չի քննարկվում երկրում ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու վերաբերյալ»,–ասաց Մակունցը։

Նա նշեց` հույս ունի, որ պատկան մարմիններն առավելագույն ջանքեր են գործադրում, որ նման իրավիճակ չլինի և ընտրությունները տեղի ունենան։

Հավելենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախանշված հունիսի 20–ին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала