Վաղարշակ Հարությունյանը կմեկնի Մոսկվա

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян представил высшему офицерскому составу МО и ГШ нового министра Вагаршака Арутюняна (21 ноября 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян представил высшему офицерскому составу МО и ГШ нового министра Вагаршака Арутюняна (21 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաշինյանի կարծիքով՝ պետք է մի քանի հարցի պատասխան ստանալ ու շարունակել խորացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի ու դաշնակից Ռուսաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը մոտ ժամանակներում կմեկնի Մոսկվա։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ մայրաքաղաքում բանակցությունների թեմաներից է լինելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքում ու Գեղարքունիքում։

И.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում . Փաշինյանը հստակություն է ակնկալում

«Կարծում եմ՝ մենք պետք է մի քանի հարցի պատասխան ստանանք։ Եվ պետք է շարունակենք խորացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի ու դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինուժի ծառայողները Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածում մի քանի կմ առաջ եկան ՀՀ տարածք՝ հայ-ադրբեջանական մի քանի բանակցություններ են ընթացել ռուսական կողմի միջնորդությամբ։ Հակառակորդը որոշ հատվածներից հետ է քաշվել, սակայն չի շտապում ամբողջովին հեռանալ ՀՀ ինքնիշխան տարածքից։

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանից ռազմական օգնություն է խնդրել։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ ցանկանում է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, բայց պատրաստ է ուժային տարբերակի, եթե բանակցություններն արդյունք չտան։ 

Մինչև Ադրբեջանը ՀՀ–ի տարածքից չհեռանա, բանակցություններ չեն լինի. Ավինյան

Հիշեցնենք նաև, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կրակոցներից մահացու վիրավորում է ստացել հայ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը։

 

Լրահոս
0