00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն առաջարկում է սահմանային խնդիրը լուծելու համար միջազգային դիտորդներ տեղակայել

© Photo : press office of the GOV of RAИ.о. премьер-министра Никол Пашинян в селе Кут Гегаркуникской области
И.о. премьер-министра Никол Пашинян в селе Кут Гегаркуникской области  - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ եթե իր առաջարկած ճանապարհով չընթանանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկում է սահմանային հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվող Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

«Ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը։ Առաջարկն ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը։ Մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի ԶՈւ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանագծից։ Այսինքն՝ սահմանի մասին կա պատկերացում որոշակի կիլոմետրերի տարբերություն՝ 1,2,3։ Մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից ընդհանրապես ԶՈւ ստորաբաժանումները հեռանան մշտական տեղակայման վայրեր։ Դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»,- հայտարարեց Փաշինյանը։

Խոսքը Գեղարքունիքի մարզի Սոթքից Սյունիքի մարզի Խոզնավար համայնք ընկած հատվածի մասին է, որտեղ սահմանային լարվածություն է առաջացել։

 День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
«Տողատակերում ամեն ինչ ասվեց». Սարգսյանը խոսեց 6 զինծառայողներին վերադարձնելու մասին

Նրա խոսքով՝ միջազգային դիտորդների ներկայությունը անհրաժեշտ է, որ կողմերը համոզված լինեն, որ պայմանավորվածությունը պահպանվում է, այսինքն՝ զորքեր չեն մոտեցնելու սահմանագծին։

Փաշինյանը շեշտում է՝ եթե Ադրբեջանն իրոք խնդիր ունի սահմանային կետերի ճշտման հարցում, ապա իր առաջարկած «պլանը» մերժելու պատճառներ չպետք է ունենա։

Ասում է՝ իր բարձրաձայնած պլանը կարելի է ընդունել որպես պաշտոնական առաջարկ՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և Ադրբեջանին։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ եթե իր առաջարկած ճանապարհով չընթանանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից։

Մեր Զինված ուժերը ճնշման տակ են․ Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

ԱԳ նախարարի հետ արդեն այս առաջարկի մասին խոսվել է։

Փաշինյանի խոսքով՝ այս պլանն իրագործելու համար արդեն հաջորդ քայլը միջազգային գործընկերների հետ խորհրդակցություններ սկսելն է լինելու։

И.о. премьер-министра Никол Пашинян в селе Кут Гегаркуникской области  - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Զիջման տեղ չկա ․ Փաշինյանը՝ այսօրվա իրադարձությունների մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Լրահոս
0