Որտե՞ղ է պայթել ադրբեջանական բեռնատարը․ հայ փորձագետները տեղորոշում են արել

© Photo : Минобороны АзербайджанаПодорвавшийся на мине азербайджанский грузовик
Подорвавшийся на мине азербайджанский грузовик - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ մասնագետները համոզված են, որ ադրբեջանական կողմը փորձում է այս միջադեպն օգտագործել գերեվարված հայ զինծառայողներին մեղադրելու համար:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Այսօր ադրբեջանական բանակին պատկանող ռազմական մեքենա է պայթել ականի վրա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Քելբաջարի շրջանում (Շահումյան)՝ Հայաստանի հետ սահմանին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև լուսանկարներ է հրապարակել։

© Photo : Минобороны АзербайджанаԱկանի վրա պայթած ադրբեջանական բեռնատարը
Որտե՞ղ է պայթել ադրբեջանական բեռնատարը․ հայ փորձագետները տեղորոշում են արել - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Ականի վրա պայթած ադրբեջանական բեռնատարը

«Օրբելի» վերլուծական կենտրոնի մասնագետները վերլուծել են Ադրբեջանի ՊՆ հրապարակած լուսանկարներն ու տեղորոշել պայթյունի վայրը։

Ըստ այդմ, բեռնատարը պայթել է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի տարածքում։ Facebook - ի իր էջում «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ադրբեջանական կողմը փորձում է օգտագործել այս միջադեպը գերեվարված հայ զինծառայողներին մեղադրելու համար, իբր նրանք ականապատման աշխատանքներ են իրականացրել ադրբեջանական տարածքում, ինչն էլ բեռնատարի պայթելու պատճառ է դարձել։

«Բայց պայթեցված բեռնատարի տեղակայման աշխարհագրական դիրքը ցույց է տալիս, որ բեռնատարը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի մոտակա դիրքերը, գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում»,- գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքների ժամանակ գերեվարվել էր 6 հայ զինվորական։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կատարվածն անվանել էր «առևանգում», քանի որ զինվորականները գտնվել են ՀՀ տարածքում:

Ավելի ուշ ԳՇ պետի տեղեկալ Էդվարդ Ասրյանը նշեց՝ առևանգելը զինվորական տերմինաբանության մեջ չի մտնում. զինծառայողները գերեվարվել են։

ՀՀ ՊՆ-ն հրապարակեց նաև զինծառայողների գտնվելու վայրի քարտեզը՝ ապացուցելով, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից գերեվարված հայ զինվորականները գտնվել են Հայաստանի տարածքում:

Լրահոս
0