Ժամանակն է սթափվելու. Զուրաբյանը հայտնեց` ինչու է ՀԱԿ–ը մասնակցում ԱԺ ընտրություններին

© Sputnik / Zara MikaПресс-конференция заместителя председателя партии "Армянский национальный конгресс", главы предвыборного штаба АНК Левона Зурабяна в мультимедийном пресс-центре Sputnik Армения
Пресс-конференция заместителя председателя партии Армянский национальный конгресс, главы предвыборного штаба АНК Левона Зурабяна в мультимедийном пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի առաջին նախագահի կուսակցությունը համոզվել է, որ երկրի իշխանությունն ապացուցել է որևէ հարց լուծելու ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անկարողությունը:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ՀԱԿ–ը ստիպված է ընտրությունների գնում, որովհետև իշխանությունը աղետի եզրին է հասցրել մեր երկիրը։

Премьер-министр Никол Пашинян во время очередного заседания правительства Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
«Ոմանք ուզում են, որ մենք համակերպվենք ադրբեջանական ուժերի ներկայության հետ». Փաշինյան

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱԿ-ը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:

Կուսակցությունում կարծում են, որ միայն երկրի կրիտիկական իրավիճակն է ստիպում մասնակցել ընտրություններին։ Նրանք վստահ են, որ դրա այլընտրանքը կարող են լինել պետության փլուզումն ու հայ ժողովրդի համար նոր աղետները։ ՀԱԿ-ը նախընտրական քարոզարշավի համար ընտրել է «Ժամանակն է սթափվելու» կարգախոսը։

Մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակն ու հայ գերիների հետ կապված միջադեպը՝ Զուրաբյանն ասաց, որ Հայաստանը առանց իմունիտետի պետություն է դարձել, երկրի իշխանությունն ապացուցել է իր անկարողությունը, որևէ հարց լուծելու ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անկարողությունը:

Քաղաքական գործչի խոսքով՝ պետք է հասկանալ, որ ՄԱԿ-ին, Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին դիմելը որևէ արդյունք չի տա, քանի դեռ մեր պետությունը չի վերականգնել արդյունավետ կառավարման կարողությունը, ինչը նշանակում է ունենալ արդյունավետ գործող բանակ, որը նման վտանգների դեպքում ոչ թե ձեռնամարտով է զբաղվում, այլ կրակում է, որը գիտի կրակելուց հետո ինչ պետք է անի, որը գիտի իր դաշնակիցների հաշվարկը, և ինչ որ անում է, անում է հավասարակշռված։

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Выступление Эдмона Марукяна во время заседания партии Просвещенная Армения (23 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Մարուքյանը պահանջում է անհապաղ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել

Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի արձակած կրակոցներից զոհվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Լրահոս
0