00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ծանր վիճակով պացիենտներին քաղաք ենք տեղափոխում». Կարմիր Շուկայում բուժկետ կա, բժիշկ չկա

© Sputnik / Aram NersesyanАвтомобиль скорой помощи у медицинской амбулатории села Кармир Шука
Автомобиль скорой помощи у медицинской амбулатории села Кармир Шука - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բաժանորդագրվել
8 հոգանոց անձնակազմով բուժկետը սպասարկում է ողջ Կարմիր Շուկայի բնակիչներին։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Շուրջ 800 բնակչի սպասարկող Կարմիր Շուկայի բուժկետն ունի ամեն ինչ, անգամ այս ամիս շտապօգնության մեքենա են ստացել, սակայն բժիշկ չունեն։ Բուժկետի շենքը նախկինում որպես մանկապարտեզ է ծառայել, սակայն, ելնելով անհրաժեշտությունից, այն բուժկետի են վերածել։

Բուժկետն 8 աշխատակից ունի` մեկ մաքրուհի, շտապօգնության մեկ վարորդ և 6 բուժքույր։ Տնօրենը` Էլլադա Սարգսյանը, արդեն 35 տարի է, ինչ բուժքույր է, և բժշկական բոլոր հմտություններին տիրապետում է։

© Sputnik / Aram NersesyanԷլլադա Սարգսյան
«Ծանր վիճակով պացիենտներին քաղաք ենք տեղափոխում». Կարմիր Շուկայում բուժկետ կա, բժիշկ չկա - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Էլլադա Սարգսյան

«Մեզ մոտ հիմնականում առաջին օգնություն ենք ցուցաբերում, և երբ տեսնում ենք հիվանդի վիճակը լավ չէ` կա՛մ խորհրդակցում ենք Մարտունու գլխավոր բժշկի հետ, թե ինչ է պետք անել, կա՛մ էլ միանգամից տեղափոխում ենք Մարտունու, Ստեփանակերտի հիվանդանոց։ Բժշկի կարիք իրականում շատ է զգացվում»,–ասում է տիկին Էլլադան։

Նա նշում է, որ հիմնականում դիմում են ճնշման հետ կապված գանգատներով կամ էլ շաքարով հիվանդները։ Ի դեպ, բուժկետն ունի դեղերի պահպանման սենյակ, որտեղից նաև դիաբետիկներն անվճար կարողանում են իրենց դեղերը ստանալ։ 

© Sputnik / Aram NersesyanԷլլադա Սարգսյան
«Ծանր վիճակով պացիենտներին քաղաք ենք տեղափոխում». Կարմիր Շուկայում բուժկետ կա, բժիշկ չկա - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Էլլադա Սարգսյան

Տիկին Էլլադան նշում է` օրական 6-7 մարդու են սպասարկում։ Սակայն գյուղում աշխատանքային օրը չի ավարտվում ինչպես քաղաքներում` ժամը 18։00-ին։ Հաճախ է պատահում, որ անգամ կեսգիշերն անց զանգում և խորհուրդ են հարցնում կամ էլ որևէ մեկի բնակարան են կանչում բուժքրոջը, որտեղ վատ ինքնազգացողությամբ մարդ է լինում։

Կարմիր Շուկայի բնակիչները գիտեն` հղիության վերջին ամիսներին մայրաքաղաք է պետք տեղափոխվել, քանի որ գյուղից մինչև Ստեփանակերտի հիվանդանոց, ինչպես նշում է տիկին Էլլադան, եթե ձյուն չի լինում, 40 րոպե է տևում։ Սակայն, եթե հանկարծ չնախատեսված դեպք լինի, բուժկետի տնօրենը վստահեցնում է` բուժքույրերը նույնպես կարող են ծնունդ ընդունել` արդեն լավ փորձ ունեն։

© Sputnik / Aram NersesyanԿարմիր Շուկայի բուժկետը
«Ծանր վիճակով պացիենտներին քաղաք ենք տեղափոխում». Կարմիր Շուկայում բուժկետ կա, բժիշկ չկա - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Կարմիր Շուկայի բուժկետը

«Առանց բժշկի աշխատելու դեպքում պատասխանատվությունն ավելի մեծ է լինում մեզ վրա։ Այսինքն` ստացվում է, որ մենք և՛ զննում ենք պացիենտին, և՛ նշանակում անում։ Բայց հարցն այն է, որ գյուղում չեն ուզում բժիշկ աշխատել, ինչ արած։ Կարմիր Շուկայից մի վիրաբույժ ունենք, որն, օրինակ, Մարտունիում է գործի անցել` մեզ մոտ չկան պայմաններ իր համար»,–պատմեց տիկին Էլլադան։

Բուժկետը պատերազմի օրերին չի տուժել, սակայն շենքային պայմաններն այնքան էլ բարվոք չեն։

Ինչ վերաբերում է բուժքույրերին, ապա պատերազմի օրերին 10 օրից ավելի նրանց էլ ապաստարան են տեղափոխել, որտեղ իրենց մասնագիտական գործին են անցել։ Տիկին Էլլադան շատ չի ուզում հիշել այդ օրերը` ծանր հիշողություններ կան վիրավոր զինվորների հետ կապված։ Իսկ ամենածանր դեպը, որից շատ է ազդվել, հերթական վիրավորին օգնության շտապելիս նրան մահացած տեսնելն է եղել։

© Sputnik / Aram NersesyanԿարմիր Շուկայի բուժկետը
«Ծանր վիճակով պացիենտներին քաղաք ենք տեղափոխում». Կարմիր Շուկայում բուժկետ կա, բժիշկ չկա - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Կարմիր Շուկայի բուժկետը

«Ասացին` վիրավոր են բերել, վազեցի օգնության, բայց տեսա, որ արդեն ուշ է, զինվորը մահացել էր։ Այդքան փորձ ունեի, բայց շատ էի ազդվել, որ անգամ չհասցրի օգնություն ցուցաբերել։ Մեզ համար ամենադժվարը հենց այդ օրերն էին, բայց ոչ թե գործի ծանրաբեռնվածության առումով, այլ հոգեպես»,–ասում է տիկին Էլլադան։

Կինը նշում է` պատերազմից հետո, երբ վերադարձել են հարազատ գյուղ, առաջին օրը մի քիչ վախենում էին, քանի որ Կարմիր Շուկան սահմանամերձ էր դարձել, սակայն կամաց-կամաց հունի մեջ ընկան։ Բացի այդ, պատերազմից հետո ռուս մասնագետներ են գյուղ այցելել` հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, սակայն նրանք, ովքեր արդեն վերադարձել էին իրենց տուն, պատրաստ էին տեսնել պատերազմի հետքերը։ Մինչև հիմա դժվար է միայն, երբ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական մեքենաների շարասյունն է անցնում Կարմիր Շուկայի տարածքով։

Ի դեպ, բուժկետը մայիսի 1-ին շտապօգնության մեքենա է ստացել. դրա շնորհիվ ավելի կհեշտացվի տեղի բնակիչներին` քաղաքային հիվանդանոցներ տեղափոխելու հարցը։

© Sputnik / Aram NersesyanԲուժկետը մայիսի 1-ին շտապօգնության մեքենա է ստացել
«Ծանր վիճակով պացիենտներին քաղաք ենք տեղափոխում». Կարմիր Շուկայում բուժկետ կա, բժիշկ չկա - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2021
Բուժկետը մայիսի 1-ին շտապօգնության մեքենա է ստացել

Արցախի առողջապահության նախարարության ընդհանուր բաժնի վարիչ Մերի Զաքարյանն էլ հայտնեց` Արցախում այս պահին որոշակի մասնագետների կարիք կա։ Մասնավորապես, շրջաններում` Մարտունի և Մարտակերտում նեղ մասնագետների կարիք կա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտում վիրաբուժական պրոֆիլի և դիագնոստիկ ծառայությունների մասնագետների անհրաժեշտություն ունեն։

«Սակայն բժիշկների բացը լուծելու ձևեր ենք գտել` մասնագետներ ենք հրավիրում այլ տեղերից։ Բացի այդ, Արցախի պետական համալսարանում պետպատվերով սովորող ուսանողներն ավարտելուց հետո կլրացնեն անհրաժեշտ մասնագետների տեղերը»,–ասաց Զաքարյանը։

Հավելենք միայն, որ նախկինում, երբ Կարմիր Շուկան ուներ ավանի կարգավիճակ, բժիշկ էլ ունեին, հիվանդների համար կային նաև ստացիոնար պայմաններ։

Լրահոս
0