Եթե սցենարը զարգանա վատագույն տարբերակով, չի բացառվում Իրանի միջամտությունը

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումներին և այդ համատեքստում Իրանին հուզող հիմնահարցերին։ 

Նարեկ Մինասյանի դիտարկմամբ` Ադրբեջանի տարածքային  հավակնությունները մեծացել են, և այդ առումով Իրանը մարտահրավեր է տեսնում։ Ըստ նրա`ուժային հաշվեկշռի փոփոխման արդյունքում Ադրբեջանի շահեկան դիրքերը բնավ չեն բխում հարևան երկրի շահերից` հաշվի առնելով այն, որ Իրանը փաստացի նոր սահման է ստացել Ադրբեջանի հետ, իսկ վերջինս երբեք չի թաքցրել իր հավակնությունները նաև իրանական հյուսիսային Ատրպատականի հանդեպ, ավելին` անգամ պատերազմի ընթացքում էթնիկ ազերիների շրջանում բավականին ակտիվ քարոզչական աշխատանք էր իրականացվում։

«Ազգային էթնիկ խնդիրների շահարկումներն այլ երկրների կողմից նույնպես չի բխում Իրանի շահերից, և ստեղծված իրավիճակում, բնականաբար, Ադրբեջանն առավել շահեկան դիրքերից փորձելու է օգտագործել այդ ամենը, ինչին Թեհրանում բավականին զգուշավոր են նայում»,– նշում է քաղաքագետը։ 

Անդրադառնալով Սյունիքի մարզի սահմանային լարվածությանը` Մինասյանն ընդգծեց, որ իրանական կողմը մի քանի անգամ և տարբեր բարձրաաստիճան պաշտոնյաների շուրթերով հստակ հնչեցրել է իր դիրքորոշումը, որի համաձայն` տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության սկզբունքն առաջնահերթություն է, և երկրորդ` Հայաստան–Իրան անքակտելի սահմանի առկայությունը կարևոր գործոն է պաշտոնական Թեհրանի համար։

Вице-премьер Тигран Авинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
ՀՀ–ն ու Իրանը աշխատում են Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала