Շուշիի տանկ-հուշարձանի մոտ Հակոբ Հարությունյանին նվիրված խաչքար է բացվել

© Photo : Facebook / Унан ТадевосянУ памятника "Танк" в Шуши открылся хачкар, увековечивающий память Героя Арцаха Акопа Арутюняна (28 мая 2021). Карабах
У памятника Танк в Шуши открылся хачкар, увековечивающий память Героя Арцаха Акопа Арутюняна (28 мая 2021). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Միջոցառմանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Շուշիի տանկ-հուշարձանի մոտ այսօր տեղի է ունեցել Արցախի հերոս, Քարին տակի պաշտպանական մարտերում քաջաբար կռված ու մարտիրոսված Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությունը: Տեղեկությունը հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

© Photo : Facebook / Унан ТадевосянՇուշիի տանկ-հուշարձանի մոտ Հակոբ Հարությունյանին նվիրված խաչքար է բացվել
Շուշիի տանկ-հուշարձանի մոտ Հակոբ Հարությունյանին նվիրված խաչքար է բացվել - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
Շուշիի տանկ-հուշարձանի մոտ Հակոբ Հարությունյանին նվիրված խաչքար է բացվել

Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այն նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձին:

Հանրապետության նախագահին ուղեկցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала