ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին 24 005 000 միլիոն դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ընդգծել է, որ այդ գումարը բավարար չէ Հայաստանին։
«ԱՄՆ կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին 120 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնել, սակայն առաջարկում է այդ գումարից շատ ավելի փոքր գումար ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և տեղահանված արցախյան ընտանիքների համար», - ասել է Համբարյանը:
Նշվում է, որ ԱՄՆ-ն Հայաստանին որպես օտարերկրյա օգնություն կհատկացնի 23 405 000, իսկ որպես ռազմական օգնություն` 600 000 դոլար։
«Ամերիկացիները գիտեն մեր մոտեցումը»․ ի՞նչ է պատրաստել Մոսկվան Պետդեպարտամենտի համար