Արկադի Խաչատրյանը ներառված չէ ԼՀԿ–ի ցուցակում. նա ասել է, թե որն է պատճառը

© Sputnik / Andranik GhazaryanЧлены партии "Просвещенная Армения" во время третьего заседания партии (23 мая 2021). Еревaн
Члены партии Просвещенная Армения во время третьего заседания партии (23 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԼՀԿ–ական պատգամավորը բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել որևէ պարագայում չգնալ վենդետաների`անկախ ընտրության արդյունքներից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի` գալիք ընտրություններին չմասնակցելն ու նախընտրական ցուցակում ընդգրկված չլինելն իր որոշման արդյունքն է։ Խաչատրյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Левон Мартиросян - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակում է. էլ ովքե՞ր են ընդգրկվել

«Իմ որոշումը պայմանավորված է օրենսդիր մարմնում իմ գործունեությունը չշարունակելու և ինձ շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական և ակադեմիական ոլորտ վերադառնալու իմ ցանկությամբ։ Նույնիսկ անկուսակցական լինելով հանդերձ՝ միշտ եղել եմ և կմնամ «Լուսավորչականության» և ազգային միասնականության գաղափարների կրողը»,–ասում է Խաչատրյանը։

Նա վստահություն է հայտնում, որ ՀՀ առջև ներկայումս ծառացած լրջագույն մարտահրավերները, նախևառաջ՝ անվտանգության խնդիրը, հնարավոր է լուծել միայն միասնականությամբ և համախմբմամբ։ Խաչատրյանը նաև կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին որևէ պարագայում չգնալ վենդետաների` անկախ ընտրության արդյունքներից։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Լրահոս
0