Եկատերինբուրգում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա. տեսանյութ

© Sputnik / Сергей Пивоваров /  / Անցնել մեդիապահոցСотрудник полиции на месте взрыва. Архивное фото.
Сотрудник полиции на месте взрыва. Архивное фото. - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պարբերականի տեղեկություններով ՝ տղամարդը կրակել է չորրորդ հարկի իր բնակարանի պատշգամբից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Եկատերինբուրգում ՝ Խիմաշի շրջանում, անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով E1.ru-ին.

Պարբերականի տեղեկություններով ՝ տղամարդը զինված է եղել «Սայգա» տեսակի կարաբինով։ Նա կրակել է չորրորդ հարկի իր բնակարանի պատշգամբից։

Ականատեսները հայտնում են, որ միջադեպի հետևանքով տուժել է երկու մարդ։

Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ կրակահերթը բացել է ոստիկանության նախկին աշխատակիցը: Այդ տվյալների պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Լրահոս
0