Կոսովոյում բարձր են գնահատել հայ խաղաղապահների դերը և նշել Առաջին հանրապետության օրը

© Photo : official site of MoD of RAАрмянские миротворцы в Косово организовали торжественное мероприятие по случаю Дня Республики
Армянские миротворцы в Косово организовали торжественное мероприятие по случаю Дня Республики - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Կոսովոյի ուժերի» հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Շոպֆը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը և շեշտել առաքելության կազմում ՀՀ զինված ուժերի ներկայացվածության կարևորությունը:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայ խաղաղապահները Կոսովոյում նշել են Հանրապետության օրը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

© Photo : official site of MoD of RAԿոսովոյում հայ խաղաղապահները նշել են Առաջին հանրապետության օրը
Կոսովոյում բարձր են գնահատել հայ խաղաղապահների դերը և նշել Առաջին հանրապետության օրը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Կոսովոյում հայ խաղաղապահները նշել են Առաջին հանրապետության օրը

«Հանրապետության օրվա կապակցությամբ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները կազմակերպել են հանդիսավոր միջոցառում: Հյուրերին ներկայացվել է Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման պատմությունն ու համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ»,–ասված է հաղորդագրության մեջ։

© Photo : official site of MoD of RAԿոսովոյում հայ խաղաղապահները նշել են Առաջին հանրապետության օրը
Կոսովոյում բարձր են գնահատել հայ խաղաղապահների դերը և նշել Առաջին հանրապետության օրը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Կոսովոյում հայ խաղաղապահները նշել են Առաջին հանրապետության օրը

Տեղեկացվում է, որ միջոցառմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի «Կոսովոյի ուժերի» (KFOR, Kosovo Force) հրամանատարության ներկայացուցիչներ: «Կոսովոյի ուժերի» հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Գյունտեր Շոպֆը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը և շեշտել առաքելության կազմում ՀՀ զինված ուժերի ներկայացվածության կարևորությունը:

© Photo : official site of MoD of RAԿոսովոյում հայ խաղաղապահները նշել են Առաջին հանրապետության օրը
Կոսովոյում բարձր են գնահատել հայ խաղաղապահների դերը և նշել Առաջին հանրապետության օրը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Կոսովոյում հայ խաղաղապահները նշել են Առաջին հանրապետության օրը

Նշենք, որ Հայաստանի առաջին հանրապետության 103–րդ տարադարձը նշվել է մայիսի 28–ին։

Լրահոս
0