Դժվար օրերին Հայաստանը զգաց Ֆրանսիայի աջակցությունը. Փաշինյանը Մակրոնին հրավիրեց Երևան

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ղեկավարի խոսքով՝ Հայաստանում կան բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծեր, որոնցում Ֆրանսիայի ներկայությունը կարևոր է:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցի շրջանակներում Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: 

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ասաց, որ Ֆրանսիայի ղեկավարի այցը Հայաստան վաղուց պլանավորված էր, սակայն այն հետաձգվել է մի շարք պատճառներով:  Փաշինյանը հաստատեց իր հրավերը և ասաց, որ այս աշնանը սպասում է Մակրոնին Երևանում:

И.о премьер-министра Никол Пашинян встретился с председателем НС Франции Жераром Ферраном (1 июня 2021). Париж - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Ֆրանսիայի ԱԺ-ում հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև է մշակվում

Վարչապետը հավելեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունեն: 

«Դժվար ժամանակներում հայ ժողովուրդը և պետությունը զգացին Ֆրանսիայի և անձամբ նախագահի աջակցությունը:  Ճգնաժամի առաջին օրվանից Ֆրանսիայի նախագահը խոսում էր ճշմարտության լեզվով, և նրա ձայնը լսվում էր ամբողջ աշխարհում», - ասել է Փաշինյանը։

Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց Ֆրանսիայի ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարևոր դերը Արցախյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հարցում:  Նրա խոսքով ՝ շատ կարևոր է, որ պատերազմի ավարտից հետո համանախագահները բազմիցս հանդես եկան հայտարարություններով, որում նշեցին բանակցությունների շարունակման կարևորությունը:

Կուզենք` Ֆրանսիան ավելի մեծ ներկայություն ունենա ՀՀ-ում. Ֆերանին ընդունել է Փաշինյանին

«Մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը շատ կարևոր է մեզ համար:  Հայաստանում կան բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծեր, որոնցում Ֆրանսիայի ներկայությունը մեզ համար կարևոր է», - ասել է Փաշինյանը ՝ հավելելով, որ Ֆրանսիայի կառավարությունը նույնպես հետաքրքրված է այդ նախագծերով:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:

Լրահոս
0