Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Շառլ Ազնավուրի կիսանդրու առաջ. տեսանյութ

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Никол Пашинян во время возложения цветов к памятнику Шарля Азнавура в Париже
И.о. премьер-министра Никол Пашинян во время возложения цветов к памятнику Шарля Азнавура в Париже - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել Ազնավուրի ծննդյան 97-ամյակին՝ մայիսի 22-ին, Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Շառլ Ազնավուրի կիսանդրու առաջ
Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Շառլ Ազնավուրի կիսանդրու առաջ. տեսանյութ - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Շառլ Ազնավուրի կիսանդրու առաջ

Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել Ազնավուրի ծննդյան 97-ամյակին՝ մայիսի 22-ին, Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում: Քաղաքի այդ  հատվածի շենքերից մեկում ապրել են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստանած Ազնավուրյանները:

Կիսանդրու հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։

© Government of Armenia / Նիկոլ Փաշինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին
Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Շառլ Ազնավուրի կիսանդրու առաջ. տեսանյութ - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2021
Նիկոլ Փաշինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Նա արդեն հանդիպել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի և Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ։

Լրահոս
0