ՌԴ–ն ակնկալում է, որ ԱՀԿ-ն ու ԵԲԳ-ն մոտակա ամիսներին կգրանցեն «Սպուտնիկ V»-ն

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցАмпулы вакцины "Гам-Ковид-Вак" "Спутник V"
Ампулы вакцины Гам-Ковид-Вак Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստան են այցելել ԵԲԳ-ի և ԱՀԿ-ի ներկայացուցիչները, արտադրական հարթակների տեսչական հսկողությանը զուգահեռ անցկացվել են կլինիկական հետազոտությունների տեսչական ստուգումներ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Գլագոլևը հույս է հայտնել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Եվրոպական բժշկական գործակալությունը (ԵԲԳ) առաջիկա ամիսներին կգրանցեն կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Партия российской вакцины от коронавируса Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է մինչև հունիսի վերջ գրանցվել Եվրոպայում

«Վերջին մեկ տարին մենք ինտենսիվորեն շփվում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրոպական բժշկական գործակալության հետ»,-ասել է նա «Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողով -2021»-ի ժամանակ։

Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստան են այցելել ԵԲԳ-ի և ԱՀԿ-ի ներկայացուցիչները, արտադրական հարթակների տեսչական հսկողությանը զուգահեռ անցկացվել են կլինիկական հետազոտությունների տեսչական ստուգումներ, և դրան զուգահեռ Գամալեայի անվան կենտրոնը Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ ավարտում է միջազգային գրանցման փաստաթղթերի նախապատրաստումը:

Հայաստանում փոփոխություն է կատարվել «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու կարգում

«Հուսով եմ` առաջիկա ամիսներին ԱՀԿ-ի և ԵԲԳ–ի հարթակներում կընդունվեն համապատասխան որոշումները»,-ավելացրել է Գլագոլևը։

«Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը» մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի ամսի 5-ին։

Պուտին. «Դիտարկվում է «Սպուտնիկ-V»–ի արտադրության հնարավորությունը ՀՀ–ում և Ղրղզստանում»

Լրահոս
0