Վանաձորում անչափահաս աղջկա հետ սեռական գործողություններ կատարած տղամարդը ձերբակալվել է

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել ֆոտոբանկАрестованный в суде
Арестованный в суде - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2021
Բաժանորդագրվեք
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Վանաձորում 16 տարին չլրացած աղջկա հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած տղամարդը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ  քննչական կոմիտեն` հավելելով, որ ավարտվել է դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2021
Հայաստանում կսահմանվի նոր պատժատեսակ՝ տնային կալանք. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը՝ ծնված 1992թ., Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող կիսակառույց շինության առաջին հարկում, պարբերաբար, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել տասնվեց տարին չլրացած աղջնակի հետ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ  կետերով (Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ): Նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել կալանավորումը:

Ալավերդիի ոսկյա զարդերի խանութում ավազակային հարձակում արած երիտասարդներին կալանավորել են

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала