Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից

© ARMENPRESSАртур Агабекян
Артур Агабекян  - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արթուր Աղաբեկյանը կշարունակի լինել նախագահի խորհրդական, բայց այս անգամ՝ հասարակական հիմունքներով։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։

Тренировка Российских миротворцев по обороне наблюдательного поста в Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Արցախում խաղաղապահները պատրաստվում են դիրքերի վրա հնարավոր հարձակմանը

«Աղաբեկյանը նախագահի խորհրդականի պաշտոնում կմնա հասարակական հիմունքներով», - նշել է Ավանեսյանը:

Որոշման մանրամասների և պատճառների մասին նա չի հայտնել։

Արթուր Աղաբեկյանը նախագահի գլխավոր խորհրդական է նշանակվել 2020 թվականի հունիսի 8-ին։ 2000-2007թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:

Նշենք, որ 2018 թվականին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել «Մարտիկ» հիմնադրամում. մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։

Լրահոս
0