00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ

© Sputnik / Aram NersesyanФотограф Ваграм Багдасарян на пресс-туре во время презентации новых эко-туристических маршрутов в Хосровском заповеднике
Фотограф Ваграм Багдасарян на пресс-туре во время презентации новых эко-туристических маршрутов в Хосровском заповеднике - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Բաժանորդագրվել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գործարկված նոր բաղադրիչի ներդրման ծրագրի պաշտոնական մեկնարկը տրված է: Տևական դադարից հետո զբոսաշրջիկները հնարավորություն կունենան վայելել արգելոցի ինքնատիպ բնության ու պատմաճարտարապետական հուշարձանների գեղեցկությունը: Ծրագրի մեկնարկին մասնակցել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոցը զբոսաշրջիկներին է ներկայանում նոր առաջարկով: Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ արգելոցի տարածքում ներդրվել է էկոտուրիզմի բաղադրիչը: Այն հնարավորություն կտա արգելոցը վերածել էկոզբոսաշրջային տեղանքի և հայկական բնաշխարհը ներկայացնել հայ և օտարերկրյա զբոսաշրջիկներին:

© Sputnik / Aram NersesyanՌոմանոս Պետրոսյան
Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Ռոմանոս Պետրոսյան

«Բնության հատուկ պահպանվող տարածքներում կանգուն են հնագույն եկեղեցիներ, ամրոցներ, պատմամշակութային արժեքներ, գեղատեսիլ վայրեր, այդ թվում նաև հատուկ պահպանվող ռեժիմի հուշարձաններ: Մեր խնդիրն է այդ պատմաճարտարապետական հուշարձանների և բնության հուշարձանների վրա մարդու ներգործությունը հասցնել նվազագույնի և այդ ահռելի ժառանգությունը փոխանցել հաջորդ սերունդներին»,- ասաց ծրագրի մեկնարկին ներկա Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

© Sputnik / Aram NersesyanՌոմանոս Պետրոսյան
Էկոտուրիզմը Խոսրովի անտառում. արգելոցն իր դռներն է բացում զբոսաշրջիկների առաջ - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Ռոմանոս Պետրոսյան

Զբոսաշրջիկների համար առանձնացվել են տարբեր արահետներ, գործում են երթուղիների տարբեր առաջարկներ: Այստեղ առանձնացված հատուկ արահետներով, հիմնականում՝ էկոտեսուչների ուղեկցությամբ զբասաշրջիկները հնարավորություն կունենան այցելել Հավուց Թառ վանք, Գառնու տաճար, Գառնիի միջնադարյան եկեղեցիներ:

Արգելոց այցելելու հնարավորություն կունենան սահմանափակ թվով զբոսաշրջիկներ: Բնության հատուկ պահպանվող տարածք այցելուների տարեկան թույլատրելի քանակը դեռևս ճշգրտման փուլում է: Տուրօպերատորները, ներգնա տուրիզմով զբաղվող անհատները արդեն կարող են հայտեր ներկայացնել, որից հետո կստանան իրենց քվոտաները:«Շատ դեպքերում ուղեկցորդի ներկայությունը պարտադիր է նաև արգելոցի տարածքում տուրիստների վարքը կառավարելու և վայրի կենդանիներից պաշտպանելու համար»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Շատ տուրիստներ արդեն «հարազատ հաճախորդներ» են. Գյումրիում զբոսաշրջային ակտիվություն է

«Կարող է, օրինակ, յուրաքանչյուրին բաժին ընկնել տարեկան 30 տուրիստ, ոչ ավելի, և այդ 30 տուրիստին իրենք պետք է բաշխեն ամբողջ տարվա սեզոնի վրա: Թույլ չենք տալու լիազորված սահմանաչափից ավելի զբոսաշրջիկների մուտքը Խոսրովի անտառ, քանի որ մարդածին ներգործության բաղադրիչը պետք է հասցնենք նվազագույնի»,- ընդգծեց Պետրոսյանը:

«Խոսրովի անտառ» արգելոցի մեկ ուղղությունը յուրաքանչյուր այցելուի համար կարժենա 2000 դրամ: Ստվերային շրջանառություներն ու հնարավոր կոռուպցիոն դրսևորումները բացառելու համար ներդրվել է էլեկտրոնային վճարման համակարգ: Վճարումները հնարավոր է կատարել EsyPay վճարային տերմինալի միջոցով: Հավաքագրված գումարները կծախսվեն արգելոցի տարածքում կենսաբազմազանության կայուն զարգացման, գիտական պոտենցիալի իրացման նպատակով:

© Sputnik / Aram NersesyanԽոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ
Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ - Sputnik Արմենիա
1/10
Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ
© Sputnik / Aram NersesyanԽոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ
Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ - Sputnik Արմենիա
2/10
Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ
© Sputnik / Aram NersesyanԽաչքարեր՝ Հավուց Թառ վանական համալիրի տարածքում
Խաչքարեր՝ Հավուց Թառ վանական համալիրի տարածքում - Sputnik Արմենիա
3/10
Խաչքարեր՝ Հավուց Թառ վանական համալիրի տարածքում
© Sputnik / Aram NersesyanԽոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ
Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ - Sputnik Արմենիա
4/10
Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ
© Sputnik / Aram NersesyanԳառնու տաճարը Խոսրովի արգելոցից
Գառնու տաճարը Խոսրովի արգելոցից - Sputnik Արմենիա
5/10
Գառնու տաճարը Խոսրովի արգելոցից
© Sputnik / Aram NersesyanՀավուց Թառ վանական համալիր
Հավուց Թառ վանական համալիր - Sputnik Արմենիա
6/10
Հավուց Թառ վանական համալիր
© Sputnik / Aram NersesyanՀավուց Թառ վանական համալիր
Հավուց Թառ վանական համալիր - Sputnik Արմենիա
7/10
Հավուց Թառ վանական համալիր
© Sputnik / Aram NersesyanՀավուց Թառ վանական համալիր
Հավուց Թառ վանական համալիր - Sputnik Արմենիա
8/10
Հավուց Թառ վանական համալիր
© Sputnik / Aram NersesyanՀավուց Թառ վանական համալիր
Հավուց Թառ վանական համալիր - Sputnik Արմենիա
9/10
Հավուց Թառ վանական համալիր
© Sputnik / Aram NersesyanԱրահետ՝ Խոսրովի արգելոցում
Արահետ՝ Խոսրովի արգելոցում - Sputnik Արմենիա
10/10
Արահետ՝ Խոսրովի արգելոցում
1/10
Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ
2/10
Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ
3/10
Խաչքարեր՝ Հավուց Թառ վանական համալիրի տարածքում
4/10
Խոսրովի արգելոցի էկո-զբոսաշրջային երթուղիների շնորհանդեսի ժամանակ
5/10
Գառնու տաճարը Խոսրովի արգելոցից
6/10
Հավուց Թառ վանական համալիր
7/10
Հավուց Թառ վանական համալիր
8/10
Հավուց Թառ վանական համալիր
9/10
Հավուց Թառ վանական համալիր
10/10
Արահետ՝ Խոսրովի արգելոցում

«Գոյացող միջոցներն ուղղելու ենք այս կարևորագույն ռազմավարական օբյեկտի զարգացմանը, ներքին կարողությունների ընդլայնմանը, աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև տեխնիկական վերազինմանը, այդ թվում նաև տեսահսկման սարքերի և սիրողական անօդաչու սարքերի միջոցով նաև նկարահանմանը, պահպանության իրականացմանը։ Մեծապես կարևորում ենք նաև այս փուլում գիտական բաղադրիչի զարգացումը»,-հավելեց Պետրոսյանը:

Ծրագիրը շարունակական է և կարճ ժամանակ անց հասանելի կլինի նաև նախարարության ենթակայությամբ գործող այն բոլոր ազգային պարկերի, դենդրոպարկերի համար, որտեղ հատուկ պահպանվող ռեժիմ է սահմանված։

Լրահոս
0