Հայաստանում հատուկ զորավարժություն կանցկացվի. ՀԱՊԿ

© Sputnik / Viktor Tolochko / Անցնել մեդիապահոցВертолет Ми-24 во время командно-штабных учений ОДКБ "Нерушимое братство – 2020" на полигоне Лосвидо под Витебском
Вертолет Ми-24 во время командно-штабных учений ОДКБ Нерушимое братство – 2020 на полигоне Лосвидо под Витебском - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել զորավարժությանը պատրաստվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Շանթ-2021» հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում:

«Զորավարժությունների ընթացքում երկու փուլով գործնական գործողություններ կմշակվեն զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների կիրառմամբ», - ասել է նա:

Զայնետդինովը տեղեկացրել է, որ հունիսի 1-3-ը Հայաստանում շտաբային բանակցություններ են անցկացվել վարժանքները նախապատրաստելու համար, որոնք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի ձևավորում են նախատեսում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:

Լրահոս
0