Հայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը

© Photo : Facebook / Посольство России в АрменииПосол России Сергей Копыркин с рабочим визитом в Сюникской области
Посол России Сергей Копыркин с рабочим визитом в Сюникской области - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարզկենտրոն մտնելիս Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը ներկայացրել է քաղաքի ընթացիկ սոցիալ-տնտեսական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:

© Photo : Facebook / Посольство России в АрменииՍերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։
Հայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։

Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս-Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:

© Photo : Facebook / Посольство России в АрменииՀայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը։
Հայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Հայաստանում ՌԴ դեսպանը Սյունիքում ծանոթացել է սահմանապահների ծառայությանը։

Մարզկենտրոն մտնելիս Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը ներկայացրել է քաղաքի ընթացիկ սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը հսկում են հայ և ռուս սահմանապահները։ Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով։

Լրահոս
0