Մակրոնը Ալիևին խորհուրդ է տվել թույլ տալ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն այցելի Ղարաբաղ

© AFP 2020 / THOMAS SAMSONПрезидент Франции Эммануэль Макрон во время пресс-конференции
Президент Франции Эммануэль Макрон во время пресс-конференции - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Բաժանորդագրվեք
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է գրել Իլհամ Ալիևին և խոսել գերիների ու սահմանագծման մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված նամակում խորհուրդ է տվել հեշտացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից վեց ամիս անց պետք է շարունակել աշխատել կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար» - նշել է Մակրոնն իր նամակում:

Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ սահմանգծում կիրականացվի, գերիներն էլ ազատ կարձակվեն։

«Կարևոր է նաև, որ տարածաշրջանի ողջ ժառանգությունը պահպանվի իր բազմազանությամբ։ Այս կապակցությամբ խորհուրդ կտայի դյուրացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության մուտքը», - ասված է նամակում:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Օդրի Ազուլեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում առաջարկել էր փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ պաշտպանելու համար մշակութային ժառանգության օբյեկտները։ Մարտի կեսերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Բաքուն պատրաստ է ընդունել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը։ Բայց այցի օրը մինչև հիմա էլ դեռ չի որոշվել։

Մակրոնը Փաշինյանի հետ խոսելուց հետո հայերեն գրառում է արել

Մինչդեռ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները ոչնչացման վտանգի տակ են: Ավելին, ադրբեջանական զինվորականների կողմից հայկական տաճարների և հուշարձանների միտումնավոր ոչնչացման կոնկրետ փաստեր կան։

Դժվար օրերին Հայաստանը զգաց Ֆրանսիայի աջակցությունը. Փաշինյանը Մակրոնին հրավիրեց Երևան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала