Շենգավիթի մի շարք փողոցներում պետք է փակ պահել պատուհանները․ քաղաքապետարանը զգուշացնում է

© Sputnik / Andranik GhazaryanПамятник Сурену Спандаряну на площади Гарегина Нжде
Памятник Сурену Спандаряну на площади Гарегина Нжде - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փողոցների հաջորդականության մասին տեղեկությունները պարբերաբար կթարմացվեն, շրջանում աշխատանքները շարունակվելու են նաև առաջիկա մի քանի օրերին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի քանի փողոցներում այսօր երեկոյից պետք է մի քանի ժամով փակ պահել պատուհանները։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Շենգավիթում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։

Այսօր երեկոյան աշխատանքներ են իրականցվելու Նժդեհի հրապարակում, Նժդեհի, Մանթաշյան և Եղբայրության փողոցներում։

Շենգավիթի մի շարք փողոցներում պետք է փակ պահել պատուհանները․ քաղաքապետարանը զգուշացնում է - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Բույսերի բուժման գործընթաց

«Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, անվտանգության կանոնները պահպանելու նպատակով փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պատահականությո՞ւն, թե՞ հրկիզում. «գարշահոտ» պատմություն՝ Մասիսի աղբավայրի շուրջ

Շրջանում աշխատանքները կտևեն 5 օր։ Փողոցների հաջորդականության մասին պարբերաբար տեղեկություններ կտրամադրվեն։

Երևանի իշխանությունը 211 նոր ավտոբուս կգնի․ քաղաքապետ

Լրահոս
0