Տավուշում տրակտորը 100 մետր գլորվել է ձորը․ տրակտորիստը հիվանդանոցում է

© Sputnik / Andranik GhazaryanТрактор у виноградного поля в общине Айгепар
Трактор у виноградного поля в общине Айгепар - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
51-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել գլխի ու մարմնի տարբեր հատվածներում, նրա մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Արտակարգ դեպք է գրանցվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 31-ին, ժամը 11:45-ի սահմաններում Նորաշեն բնակավայրին պատկանող «Տկողնուտ» կոչվող հանդամասում խոտ հավաքելու ժամանակ տրակտորը գլորվել է ձորը։

Արցախից եկած անձանցից բարեգործության պատրվակով փող էր հափշտակել․ ոստիկանության բացահայտումը - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Կարեն անունով ներկայացած երիտասարդը խաբել է արցախցիներին ու գումար հափշտակել

Պատահարի հետևանքով տրակտորի 51-ամյա վարորդ Արտեմ Փայտյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Բերդ» բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է «գլխի մազածածկ հատվածի, ձախ նախաբազկի վերին երրորդականի, դրսային կողմնային պատռած վերքեր, գոտկային շրջանի քերծվածքներ, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում՝ հարցականով»։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս
0