Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թուրքիան Ռուսաստանի դեմ խաղ է խաղում Հարավային Կովկասում

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցПрезиденты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган во время встречи (22 октября 2019). Сочи
Президенты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган во время встречи (22 октября 2019). Сочи - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Իրականում» հաղորդման հեղինակ, քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանը պնդում է, որ Թուրքիայի նախագահը պատրաստվում է միանգամից մի քանի խաղաքարտ դնել ԱՄՆ-ի իր գործընկերոջ սեղանին. ամենակարևորը Հարավային Կովկասում ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական տարաձայնությունների խաղաքարտն է։
«Իրականում». Հարավային Կովկասում Թուրքան իր խաղն է խաղում Ռուսաստանի դեմ, ու հենց այդ խաղն է փորձելու ԱՄՆ-ին թանկ վաճառել

Իրականում միջազգային հանրությունն ու մասմեդիան սևեռվել են Պուտին-Բայդեն հանդիպման վրա: Ու շատ քիչ ուշադրություն են դարձնում մեկ այլ` Բայդեն-Էրդողան երկկողմ հանդիպմանը։

Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահների հանդիպումը նախորդում է Շվեյցարիայում սպասվող Պուտին–Բայդեն հանդիպմանը։

Այդ հանդիպումից է կախված, թե հետո Մոսկվան ու Վաշինգտոնը շփման ինչ եզրեր կգտնեն, ու կգտնեն արդյոք, թե ոչ:

Էրդողանը մտադիր է լարված հարաբերությունների պատճառի մասին հարցնել Բայդենին

Ամեն դեպքում հայտնի է, որ Բայդենը հունիսի 14-ին հանդիպելու է Էրդողանի հետ Բրյուսելում ՆԱՏՕ-ական գագաթաժողովի շրջանակում։

Հանդիպումը տեղի կունենա երկու երկրների միջև լարվածության ֆոնին: Չնայած Էրդողանի պնդումներին`երկու երկրների առաջնորդների առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ ապրիլի 23-ին միայն, որի ընթացքում Բայդենը հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին, ինչը նա արեց ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

Թուրքիան պատրաստ է աջակցել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը․ Էրդողան

Այստեղ մնում է ենթադրել, որ խոսակցությունն իրականում շատ ավելի լուրջ է լինելու, քան ուղղակի զրույց։

Լրահոս
0