Անհետ կորած զինծառայողների աճյունները փնտրում են Ջրականի շրջանում

© Photo : Facebook / ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն 24 мин. · Сотрудники госслужбы по чрезвычайным ситуациям МВД Карабаха во время поисков тел погибших военнослужащих
Сотрудники госслужбы по чрезвычайным ситуациям МВД Карабаха во время поисков тел погибших военнослужащих - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2021
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Զինծառայողների դիերի և մասունքների պահման պայմանները չեն համապատասխանել պահանջներին. ՔԿ

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:

Ժամանակ առ ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել դիերի փոխանակում:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն:

Պետությունից մասնագետներ ենք խնդրել՝ չեն օգնել, հիմա ինչ ասես ասում են. փորձագետ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала