Արթուր և Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց որդուն Վարդենիսի եկեղեցում

© Sputnik / Arpi BeglaryanАртур Джанибекян с супругой на церемонии Благодарности «Летопись Милосердия» в МХАТе имени Горького (28 ноября 2018). Москвa
Артур Джанибекян с супругой на церемонии Благодарности «Летопись Милосердия» в МХАТе имени Горького (28 ноября 2018). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Հայտնի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը բաժանորդներին պատմել է հրաշագործ Հակոբ Մծբինացու հետաքրքիր պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստանցի պրոդյուսեր, Comedy Club Production–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինա Ջանիբեկյանը, Instagram–ի իր էջում գեղեցիկ լուսանկարների շարք է հրապարակել։ Առաջին կադրում ինքն է 6-ամսյա Արեգին գրկած։

Մյուս լուսանկարներում Վարդենիսի Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցին է։ Հենց այնտեղ է աստղային զույգը մկրտել իրենց կրտսեր որդուն հունիսի 5-ին։

© Photo : instagram / Элина ДжанибекянԷլինա Ջանիբեկյանի ինստագրամյան էջից
Արթուր և Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց որդուն Վարդենիսի եկեղեցում - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Էլինա Ջանիբեկյանի ինստագրամյան էջից

«Մկրտությունը յուրաքանչյուր քրիստոնյա հայի և իհարկե մեր ընտանիքի կյանքում ամենակարևոր իրադարձություններից մեկն է։ Մենք մկրտել ենք մեր չորրորդ երեխային Հայաստանի Ապարանի շրջանի Վարդենիս գյուղի Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցում, որտեղից սերում է մեր Արեգի նախապապու` Ջանիբեկյան–Հակոբյանի տոհմը»,– լուսանկարին կից գրել է նա։

© Photo : instagram / Элина ДжанибекянԷլինա Ջանիբեկյանի ինստագրամյան էջից
Արթուր և Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց որդուն Վարդենիսի եկեղեցում - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Էլինա Ջանիբեկյանի ինստագրամյան էջից

Էլինան հավելել է, որ 1884-1890 թվականներին կառուցված եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին հացահատիկի պահեստի էր վերածվել, սակայն տարիներ անց կրկին վերականգնվել է։

«2011 թվականին կիսավեր տաճարան ամբողջովին վերականգնվել է և օծվել մեր պապի` իսկական հայրենասեր, հայրենի հողին ու արմատներին անվերջ նվիրված մարդու, ջանքերի շնորհիվ»,– նշել է նա։

© Photo : instagram / Элина ДжанибекянԷլինա Ջանիբեկյանի ինստագրամյան էջից
Արթուր և Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց որդուն Վարդենիսի եկեղեցում - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Էլինա Ջանիբեկյանի ինստագրամյան էջից

Հայտնի պրոդյուսերի կինը հետևորդներին պատմել է նաև հրաշագործ Հակոբ Մծբինեցու պատմությունը, որի պատվին էլ անվանվել է եկեղեցին։

Բանն այն է, որ Հակոբ Մծբինեցու անվան հետ է կապված Նոյյան տապանի պատմությունը։ Ավանդազրույցի համաձայն, հրաշագործ Մծբինեցին նպատակ էր դրել Արարատ բարձրանալ` տեսնելու Նոյյան տապանը և վերցնել մի կտոր նրանից։

© Photo : instagram / Элина ДжанибекянԷլինա Ջանիբեկյանի ինստագրամյան էջից
Արթուր և Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց որդուն Վարդենիսի եկեղեցում - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Էլինա Ջանիբեկյանի ինստագրամյան էջից

Վերելքի երկար և տանջալից օրերից հետո Հակոբը քնել է ձյունոտ լանջին և երազում հրեշտակ տեսել, որն ասել է. «Աստված լսեց քո աղոթքները. այն, ինչը ոտքերիդ տակ է, տապանի մի մասնիկ է։ Վերցրո՛ւ և մի՛ փորձիր ավելի վերև բարձրանալ»։ Արթնանալով և իր կողքին տեսնելով քարացած փայտի մի կտոր, Հակոբը փառավորեց Աստծուն և հետդարձի ճամփա բռնեց։

© Photo : instagram / Элина ДжанибекянԷլինա Ջանիբեկյանի ինստագրամյան էջից
Արթուր և Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց որդուն Վարդենիսի եկեղեցում - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Էլինա Ջանիբեկյանի ինստագրամյան էջից

Ջանիբեկյանը հավելել է, որ այսօր Նոյյան տապանի այդ մասունքը պահվում է Սբ. Էջմիածնում։

Համացանցի օգտատերերը շնորհավորել են ընտանիքին երեխայի մկրտության առթիվ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Էլինային հետաքրքիր պատմության համար։

Փոքրիկ Արեգը ծնվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին։ Արթուր և Էլինա Ջանիբեկյանները նրանից բացի ունեն ևս երկու որդի (Նարեկ և Արամ) և մեկ դուստր (Էվա)։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն