Եթե երկրում ցնցումներ սկսվեն, սահմանին կուտակված թշնամին շարժվելու է առաջ. Մարուքյան

© Sputnik / Andranik GhazaryanВыступление Эдмона Марукяна во время заседания партии "Просвещенная Армения" (23 мая 2021). Еревaн
Выступление Эдмона Марукяна во время заседания партии Просвещенная Армения (23 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Բաժանորդագրվեք
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ընտրական գործընթացների շրջանակում քաղաքացիական պատերազմի վտանգ է տեսնում։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Հայաստանն այսօր կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին։ Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։

Адвокат Арам Вардеванян выступает с речью во время митинга оппозиции на проспекте Баграмяна перед зданием Национального Собрания Армении (3 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Փորձ է արվում տապալել արտահերթ ընտրությունները․ Վարդևանյան

«Մենք ունենք իրավիճակ, որ եթե գործող ու նախկին իշխանությունների պայքարը շարունակվի այն ոճով, որով այսօր իրականացվում է, մենք ուղղակի չենք կարողանալու խուսափել բախումներից ու լուրջ խնդիրներ ենք ունենալու»,– ասաց Մարուքյանը` հիշեցնելով, որ նման իրավիճակում Հայաստանն արդեն եղել է։ Ու ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ միակ տուժողը լինելու է ՀՀ շարքային քաղաքացին, մինչդեռ նրանց բախման տանող ուժերի ու լիդերների գլխից, Մարուքյանի խոսքով` մազ չի պակասելու։

«Թշնամին արդեն մեկ ամիս է՝ մտել է մեր երկիր, իսկ մենք երկրի ներսում իրար կոկորդ ենք կրծում` առանց հասկանալու, որ եթե սա շարունակվի ու երկրի ներսում սկսեն ցնցումներ, թշնամական ուժերը, որոնք կուտակված են մեր երկրի տարածքում, ոչ թե սահմանի վրա, շարժվելու են դեպի առաջ»,– ասաց Մարուքյանը։

Այս սցենարից խուսափելու միակ տարբերակը, ըստ «Լուսավոր Հայաստանի» նախագահի, իրենց առաջարկած ազգային համաձայնության օրակարգն է, որն այս պահին մերժված է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր բևեռների կողմից։ Հիշեցնենք, որ Մարուքյանն առաջարկում է ընտրություններից հետո կազմել կոալիցիոն ազգային համաձայնության կառավարություն։

Համակարգում քաոս է. Մարուքյանը` սպանությունների ու աճյունների հետ կապված սկանդալի մասին

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Մասնակցելու հայտ է ներկայացրել 22 կուսակցություն ու 4 դաշինք։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала