«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից և ներկայացրեց իրենց նպատակը

© Photo : Facebook / 5165 շարժումДвижение "5165" стартовало предвыборную кампанию с села Ахцк (7 июня 2021). Арагацотн
Движение 5165 стартовало предвыборную кампанию с села Ахцк (7 июня 2021). Арагацотн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«5165» շարժման անդամները Աղձքից մեկնեցին ՀՀ տարբեր մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «5165» շարժման նախընտրական քարոզարշավի սկիզբը տրվեց Աղձք բնակավայրում, որտեղ գտնվում է Արշակունի արքաների դամբարանը: Տեղեկությունըч լուսանկարներին կից, ներկայացրել է շարժման ֆեյսբուքյան էջը։

© Photo : Facebook / 5165 շարժում«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից
«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից և ներկայացրեց իրենց նպատակը - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից

««5165» շարժման նախընտրական խորհուրդը պատմական արմատների խորացումն է, երբեմնի հզոր հայկական պետականության ու փառքի, արժանապատվության վերականգնումը, ազգային պետության վերաիմաստավորումն ու հայկական արժեքների պահպանությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:

«Ամենախայտառակ ու վտանգավոր ընտրություններն են լինելու». Տեր-Պետրոսյանը բացատրեց` ինչու

«5165» շարժման անդամները Աղձքից մեկնեցին ՀՀ տարբեր մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով:

© Photo : Facebook / 5165 շարժում«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից
«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից և ներկայացրեց իրենց նպատակը - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։

Լրահոս
0