«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը

© Sputnik / Asatur YesayantsАртур Ванецян выступает перед журналистами на митинге оппозиции (9 марта 2021). Еревaн
Артур Ванецян выступает перед журналистами на митинге оппозиции (9 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Միջոցառմանը ներկա են նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանի պատմության մեջ ամենաանհասկանալի ու տարօրինակ ընտրություններ. «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկին իր ելույթում դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսպես բնորոշեց հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունները:

«Կործանման եզրին կանգնած Հայաստանը պետք է մի կողմից դիմակայի ներքին և արտաքին թշնամիներին, մյուս կողմից փորձի համատարած քաոսի, հուսալքության մեջ ընտրել Հայաստանի լինել կամ չլինելու մեջ»,- ասաց Վանեցյանը:

Խոսելով Արցախի մասին՝ նա նշեց, որ Շուշիի կողքով անցնող ճանապարհը, որ ժամանակին յուրաքանչյուր հայի համար փառքի ու հպարտության ճանապարհ էր, այսօր դարձել է վշտի, ցավի, ցասումի ճանապարհ:

Левон Тер-Петросян во время презентации предвыборной программы Армянского национального конгресса (7 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան

«Ուզում եմ ուղիղ հարցնել կապիտուլյանտին՝ դու նամուս ունե՞ս, դու թասիբ ունե՞ս, դու պատիվ ունե՞ս: Դու, որ հայրենի հողի համար իրենց կյանքը զոհած հերոսներին զրկել ես անգամ հավերժ ննջելու հնարավորությունից, դու, որ կործանել են մի ամբողջ սերունդ, մի ամբողջ պետություն և մի ամբողջ երազանք»,- ասաց Վանեցյանը:

Միջոցառմանը ներկա է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որի ղեկավարած քաղաքական ուժը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքի մաս է կազմում, բայց Սարգսյանն ինքը չի ընդգրկվել նախընտրական ցուցակում: Ներկա են նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ անդամ նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ, ինչպես նաև «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն այժմ այս դաշինքի ցուցակում է:

«Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար». Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին

Լրահոս
0