ՀԱԿ–ն առաջարկում է փոխել Սահմանադրությունն ու 1 տարվա ընթացքում ՀՀ նախագահ ընտրել

© Sputnik / Karen Yepremyan Арам Манукян. Заседание Парламента РА, 27.02.2017
Арам Манукян. Заседание Парламента РА, 27.02.2017 - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Բաժանորդագրվեք
Ըստ ՀԱԿ-ի` խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանի պես երկրների համար ոչ կենսունակ ու դանդաղկոտ է: ՀԱԿ-ն առաջարկում է առաջիկա 2 տարվա ընթացքում փոխել Սահմանադրությունը, իսկ դրանից հետո 1 տարվա ընթացքում իրականացնել ՀՀ նախագահի ընտրություններ:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանը կարիք ունի կիսանախագահական համակարգի: Այսօր ՀԱԿ նախըտնրական ծրագրի ներկայացման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ վարչության նախագահ, նախընտրական ցուցակի թեկնածու Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանի պես երկրների համար կենսունակ չէ:

«Այժմ էլ այդ համակարգը չի կարողանում լուծել պետության առջև կանգնած մարտահրավերները»,- ասաց Մանուկյանը:

Մինչդեռ, կիսանախագահական համակարգն, ըստ ՀԱԿ-ի, թույլ է տալիս շատ ավելի արագ ու օպերատիվ որոշումներ կայացնել:

Левон Тер-Петросян во время презентации предвыборной программы Армянского национального конгресса (7 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
«Ամենախայտառակ ու վտանգավոր ընտրություններն են լինելու». Տեր-Պետրոսյանը բացատրեց` ինչու

Բացի այդ, կիսանախագահական և նախագահական համակարգի դեպքում ՀՀ քաղաքացին ակտիվ մասնակցում էր ՀՀ նախագահի ընտրությանը, ինչից, Արամ Մանուկյանի բնորոշմամբ, զրկվել է սահմանադրական վերջին փոփոխությունների ժամանակ՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ:

«Հայաստանը կարիք ունի կիսանախագահական համակարգի»,- ասաց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ պատերազմի մեջ գտնվող երկրի համար այս համակարգը դառնում է խիստ անհրաժեշտ, քանի որ երկրի գլխավոր գերագույն գլխավոր հրամանատարը կարող է շատ արագ որոշում կայացնել պատերազմ հայտարարելու, զորաշարժ իրականացնելու ու այլ հարցերի շուրջ: Իսկ խորհրդարանական համակարգն այդ հնարավորությունը չի տալիս:

Հատուկ գործողություն՝ ուղղված պետության փրկությանը. ՀԱԿ-ը ներկայացրեց նախընտրական ծրագիրը

ՀԱԿ-ն առաջարկում է առաջիկա 2 տարվա ընթացքում փոխել Սահմանադրությունը՝ խորհրդարանականից անցնելով նախագահական կամ կիսանախագահական կառավարման կարգի:

Իսկ դրանից հետո 1 տարվա ընթացքում իրականացնել ՀՀ նախագահի ընտրություններ:

Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала