ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում

Եղանակի կանխատեսում
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այսօր ցերեկը՝ +29-ից +31, երեկոյան՝ +26-ից +28 աստիճան։
Ինչ են տալիս երեկոյան մարզումները, և ինչ կարելի է ուտել դրանցից հետո