Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ հայտնեց

© Sputnik / Aram NersesyanВоенная каска
Военная каска - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրականության հետ կապ չունեն զոհերի ուռճացված թվերը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանում պատերազմի հետևանքով զոհվածների թիվը 3700–ի է հասնում։ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց. նախկինում ի՞նչ էր արվում պատերազմից խուսափելու համար

«Ենթադրում ենք, որ պաշտոնական տվյալներով` 4000-ի կհասնի մեր զոհերի թիվը։ Ասում են, թե Նիկոլը 5000 մարդու տարավ-կոտորեց։ Զոհի թիվ ավելացնելը ո՞րն է, դա նրանց ցանկությո՞ւնն է»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` մինչև հիմա մարդիկ ուզում են քաղաքացիական պատերազմ դրդել։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Փաշինյանը հայտնել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3621 զոհ և 321 անհետ կորած։ Նա հավելել էր, որ ներկայացված թվերն էապես չեն փոխվի, ինչը նշանակում է, որ պատերազմի զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի։

Վիրավորում ստացած զինծառայողների թիվը մոտ 11 հազար է։

Պատերազմը չի ավարտվել, չկա պայմանագիր, չկա խաղաղություն. Արմեն Սարգսյան

Լրահոս
0