Ֆրանսիայում տղամարդը ապտակել է Էմանուել Մակրոնին. տեսանյութ

© AFP 2023 / BERTRAND GUAYПрезидент Франции Эмануэль Макрон на встрече с и.о. премьер-министра Армении Никола Пашиняна в Елисейском дворце
Президент Франции Эмануэль Макрон на встрече с и.о. премьер-министра Армении Никола Пашиняна в Елисейском дворце - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մակրոնը մոտենում մարդկանց, և այդ պահին նրանցից մեկը հարվածում է Ֆրանսիայի նախագահին։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակել են Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տեսանյութում երևում է, որ Ֆրանսիայի նախագահը մոտենում է իրեն սպասող մարդկանց ու ձեռքը մեկնում տղամարդկանցից մեկին։ Վերջինս մի ձեռքով բռնում է Մակրոնի թևը և մյուսով ապտակում նրան։

Անմիջապես միջամտում են թիկնապահները։

Ըստ տեղեկությունների` միջադեպից հետո երկու հոգու բերման են ենթարկել։

Մակրոնը Փաշինյանի հետ խոսելուց հետո հայերենով գրառում է արել

Լրահոս
0