Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Գյուղերում ապրողներին սպասելու են անակնկալներ. ինչո՞ւ է կարևոր մարզերում «ուժ ցուցադրելը»

© Sputnik / Andranik GhazaryanПолитолог Виген Акопян в гостях радио Sputnik
Политолог Виген Акопян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Բաժանորդագրվեք
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 20–ին ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի մարզային այցերին և նրանց կողմից իրականացվող մարտավարությանը։  
Հակոբյան. «Մարզերում դեռ պատկերացում ունեն, որ 2018 թվականի իրավիճակը շարունակվում է»

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` ընտրություններում մեծ հավակնություններ ունեցող հիմնական քաղաքական ուժերն արդեն մեկ ամսից ավել է, ինչ սկսել են իրենց քարոզարշավը, բայց գնահատականների առումով` կարելի է խոսել պաշտոնական մեկնարկից հիմնականում ներկայացուցչական մակարդակով միջոցառումների մասին, լավագույն դեպքում` ծրագրերի ներկայացման ու տեսահոլովակների մասին։ 

Сурен Суренянц - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
ՌԱԴԻՈ
Ո՞ր թեկնածուներն են ձեռնտու Ռուսաստանին. քաղաքագետի կարծիքը

«Ես դեռ որևէ լուրջ անակնկալ չեմ տեսնում, որովհետև որոշ քաղաքական ուժեր սկսեցին գնալ մարզեր, իսկ «Հայաստան» դաշինքն ուղղակի արշավ սկսեց Սյունիքից, ինչը բավականին խորհրդանշական է, քանզի այդ դաշինքի գլխավոր թեմատիկ նախապատվությունն այնուամենայնիվ անվտանգությունն է, Սյունիքն այսօր ամենախոցելի մարզն է ո՛չ միայն ռազմական, այլև աշխարհաքաղաքական առումով։ «Հայաստան» դաշինքի դահլիճային հանդիպումները զուգորդվում են հանրահավաքներով, ինչը նույնպես մարտավարական քայլ է, որովհետև Հայաստանում զանգվածային միջոցառումներ անցկացնելը նաև ուժի ցուցադրում է»,– նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի կարծիքով` մարզերում «ուժ ցուցադրելը» կարևոր է այն առումով, որ տեղի բնակիչները տեղեկատվությունը ստանում են հեռուստատեսությամբ, բայց հիմնականում այն ալիքով, որը սպասարկում է օրվա իշխանությունների շահերը, ուստի շատ մարզերում դեռ պատկերացում ունեն, որ 2018 թվականի իրավիճակը շարունակվում է և Փաշինյանի հեղինակությունն անսասան է, հետևաբար, քաղաքական ուժերի մարզային այցերը բավականին լուրջ ազդեցություն են ունենալու մասնավորապես գյուղերում տիրող մթնոլորտի վրա, որոնցում ապրողներին սպասելու են անակնկալներ։

«Նման այցերը կարող են ձնագնդիկի էֆեկտ ունենալ և ընդամենը մեկ շաբաթ հետո կարող ենք նույն մարզերում, որտեղ համարվում է, որ Փաշինյանն ունի բավականին ամուր ընտրազանգված, տեսնել, որ կարող է բոլորովին այլ պատկեր ստացվել»,– նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի հավաստմամբ` ընտրությունների հետ կապված կանխատեսումները, որ դրանք լինելու են բավականին կոշտ, կեղտոտ տեխնոլոգիաներով, արդարացվում են, որովհետև իշխանության համար սա սոսկ ընտրություն չէ, այլ սեղանին դրված է իր անվտանգության երաշխիքների հարցը, հետևաբար փորձելու է ամեն կերպ ազդել ընտրողների վրա` օգտագործելով վարչական ռեսուրսը և այլ գործիքակազմ, որպեսզի իր համար բացասական արդյունք չստանա։ 

Ընտրություններից հետո կարող է մտնենք քաղաքական և տնտեսական անորոշության շրջափուլ. Քթոյան

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են  Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

Այսօր ավելի շատ հնարավորություններ կան. Փաշինյանը` ղարաբաղյան հարցը լուծելու մասին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала