Մարուքյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի. խոստանում է` քաբաբի մասին չեն խոսի

© Sputnik / Andranik GhazaryanВыступление Эдмона Марукяна во время заседания партии "Просвещенная Армения" (23 мая 2021). Еревaн
Выступление Эдмона Марукяна во время заседания партии Просвещенная Армения (23 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Բաժանորդագրվեք
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժել են Փաշինյանի բանավեճի հրավերը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում։ Մարուքյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել` հայտնլով այդ մասին։

«Քարոզարշավը դեռ չմեկնարկած` Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրեց բանավեճին։ Բնականաբար, Փաշինյանը հարմար օպոնենտներ է գտել բանավիճելու անցյալի մասին, բայց երկու նախագահներն էլ մերժեցին։ Սակայն արդեն որերորդ օրն է` նրանք իրար եհտ բանավիճում են քաբաբի, իրար ոտնատակ տալու մասին, ինչը ոչ մի կապ չունի ՀՀ ապագայի հետ»,–ասում է Մարուքյանը` հավելելով, որ Փաշինյանին ինքը հրավիրում է բանավեճի` խոսելու ներկայի և ապագայի մասին։

Մարուքյանը նշում է նաև, որ պատրաստ է ցանկացած հեռուստաընկերության եթերում դեմառդեմ բանավեճի մասնակցել։

Հիշեցնենք, որ ինչպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, այնպես էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժել են Փաշինյանի` բանավեճի գնալու հրավերը։

Ինչ ակնկալիք ունի Փաշինյանը նախագահների հետ բանավեճից և ինչու է շրջանցել Սերժ Սարգսյանին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала