Ռուսաստանը մտադիր է Թուրքիայի հետ համատեղ «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրել

© Sputnik / Константин Михальчевский / Անցնել մեդիապահոցАмпулы вакцины "Гам-Ковид-Вак" "Спутник V"
Ампулы вакцины Гам-Ковид-Вак Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ–ների ներկայացուցիչները քննարկել են նաև Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի, պաղեստինա-իսրայելական և տարածաշրջանային այլ ճգնաժամերի լուծմանը նպաստող միջազգային աջակցության հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ռուսաստանը մտադիր է Թուրքիայի հետ համատեղ արտադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն` ներկայացնելով Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳՆ–ների ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը։

Ампулы вакцины Гам-Ковид-Вак Спутник V - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2021
ՌԴ–ն ակնկալում է, որ ԱՀԿ-ն ու ԵԲԳ-ն մոտակա ամիսներին կգրանցեն «Սպուտնիկ V»-ն

«Հատուկ նշանակություն ունի կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների դեմ պայքարի ոլորտում փոխգործակցության զարգացումը, այդ թվում ՝ Թուրքիայի տարածքում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության հաստատումը», – գրված է հայտարարության մեջ։

Կողմերը քննարկել են Սիրայի, Լեռնային Ղարաբաղի, պաղեստինա-իսրայելական և տարածաշրջանային այլ ճգնաժամերի լուծմանը նպաստող միջազգային աջակցության հարցերը։

«Մտքեր են փոխանակվել հակամարտությունների գոտիներում լարվածության օջախների վերացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների, հրադադարի կայուն ռեժիմների պահպանման, ինչպես նաև հումանիտար օգնության ավելացման և բազմակողմ հարթակներում ջանքերը համակարգելու միջոցով փախստականների վերադարձի վերաբերյալ», – ասված է հայտարարության մեջ։

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է մինչև հունիսի վերջ գրանցվել Եվրոպայում

Բարձր գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանը և բոլոր ռազմական գործողություններին:

Լրահոս
0