Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակել

© Photo : Facebook / «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքСерж Саргсян во время презентации предвыборной программы блока "Честь имею" (7 июня 2021). Еревaн
Серж Саргсян во время презентации предвыборной программы блока Честь имею (7 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշոտյանի խոսքով` հրապարակված ձայնագրությունը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Пресс-конференция третьего президента РА Сержа Саргсяна на тему апрельской войны 2016 года (19 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Եթե ես լինեի գլխավոր հրամանատար ու էսպիսի վիճակ լիներ, ես ինձ կգնդակահարեի. Սերժ Սարգսյան

«Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին: Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված: Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը, քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը: Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին: Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ: Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում, և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ»,– Facebook–ի իր էջում գրել է Աշոտյանը։

Նա նշել է, որ սա նաև միջազգային սկանդալ է:

«Սակայն ինձ համար միջազգային սկանդալը երկրորդական է: Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությունը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է»,– եզրափակել է ՀՀԿ փոխնախագահը` խոստանալով, որ շուտով տեսանյութ կհրապարակվի։

Հիշեցնենք` երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մոնտե Կառլոյի խաղատանը Սարգսյանը զինվորների գումարներն է մսխել։ Սարգսյանն ասել էր` եթե 24 ժամվա ընթացքում Փաշինյանը մեկ փաստ չհրապարակի, ապա ինքը նրա ընտանիքի մասին փաստեր կհրապարակի։

«Սաղ տեղերը լցվել են, որ Փաշինյանը մտնի ճաշելու». Գյումրիում ուժեղացրել են հսկողությունը

Լրահոս
0