Զգում է ինչպես սեփական տանը. Թուրքիան օտար տարածքներ է զավթում

© AFP 2020 / BAKR ALKASEMТурецкие солдаты патрулируют у города Таль - Абьяд, расположенный на сирийско-турецкой границе (23 октября 2019). Сирия
Турецкие солдаты патрулируют у города Таль - Абьяд, расположенный на сирийско-турецкой границе (23 октября 2019). Сирия - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021

Սիրիայի հյուսիսն ու հյուսիս–արևելքը գրեթե չեն վերահսկվում Դամասկոսի կողմից։ Անկարան այնտեղ հիվանդանոցներ և դպրոցներ է կառուցում, անձը հաստատող փաստաթղթեր բաժանում, շրջանառության մեջ է դնում թուրքական լիրան։ Քրդական շրջաններ են տեղափոխում թուրքամաններին և արաբ-սունիներին։ Արդյո՞ք Թուրքիան սպառնում է ՍԱՀ–ի ինքնիշխանությանը և ինչպես դրա վրա կարող է ազդել Ռուսաստանը՝ փորձել է պարզել ՌԻԱ Նովոստին։

Քսենյա Մելնիկովա, ՌԻԱ Նովոստի

Անօրինական մուտքեր

«Սիրիայի ԱԳՆ–ն դատապարտում է ահաբեկիչների կողմից Իդլիբի վերահսկվող տարածքներում քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար մեխանիզմներ ստեղծած թուրքական ռեժիմի գործողությունները։ Սիրիական անձը հաստատող փաստաթղթերն ու ընտանեկան փաստաթղթերը չեղարկում են և փոխարինում անօրինական թուրքականներով։ Սա թրքացման քաղաքականության գագաթնակետն է»,– հայտնում է սիրիական տեղեկատվական գործակալությունը։

Самолеты Ту-22МЗ - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2021
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում

Դամասկոսում դատապարտել են նաև երկիր ֆրանսիական և նիդեռլանդական պատվիրակությունների «ապօրինի մուտքը»։ Նրանք եղել են արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ ԱԳՆ–ում դա անվանել են «ագրեսիա Սիրիայի դեմ» և «միջազգային իրավունքի աղաղակող խախտում»։

Քրդական ինքնավար վարչակազմը ՍԱՀ–ի հյուսիս–արևելքում Հոլանդիայի կառավարությանն է փոխանցել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական խմբավորման զինյալների չորս բարեկամի` մի կնոջ և երեք երեխայի։ Դանիել Միտերանի հիմնադրամի և Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներից կազմված ֆրանսիական պատվիրակությունն այցելել է Ղամիշլի քաղաքը։ Այցի նպատակը չի հրապարակվում։ Հայտնի է միայն, որ Դամասկոսին այդ մասին չեն նախազգուշացրել։

Թուրքիայում փորձում են փակել ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը

Արևմուտքը ցուցադրաբար է գործում, ցույց տալով, որ երկրի հյուսիս–արևելքը կենտրոնական իշխանություններին չի ենթարկվում։ Իրականում դա այդքան էլ այդպես չէ։ Օրինակ, մայիսի 26-ին նախագահական ընտրությունների ժամանակ Ղամիշլիում և Ալ–Հասաքայում ընտրատեղամասեր են գործել։

Սողացող թրքացում

Բոլորովին այլ է Թուրքիային սահմանակից հյուսիսում։ Անկարան այնտեղ քրդերի դեմ ռազմական գործողություններ է իրականացրել («Ձիթենու ճյուղ»` 2018 թվականի հունվարից մարտ և «Եփրատի վահան»` 2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի մարտ։ Այդ շրջաններում, ինչպես նաև Իդլիբի դեէսկալացիայի գոտում սիրիական ընդդիմության թրքամետ ուժեր են մնում։

Առաջին տարին չէ, որ արևմտյան և արաբական ԶԼՄ–ները տեղեկացնում են տարածաշրջանի թրքացման մասին. բնակելի տարածքներին թուրքական անվանումներ են տալիս, լիրան դուրս է մղել սիրիական ֆունտը։ Փոխվում է նաև ժողովրդագրական կազմը. քրդաբնակ շրջանները վերաբնակեցնում են թուրքամաններով և արաբ–սունիներով։

Ավանդաբար Անկարան փափուկ ուժ է կիրառում։ Դպրոցները վերականգնել կամ նորից են կառուցել, ծրագիրը հարմարեցրել թուրքականին։ Օրինակ, պատմության դասագրքերում «օսմանյան օկուպացիան» փոխարինել են «օսմանյան գերիշխանությամբ»։ Հազարավոր ուսուցիչներ աշխատավարձ են ստանում հարևան պետությունից, թուրքերենը դասավանդվում է առաջին դասարանից։ Շրջանավարտներին առաջարկում են ընդունվել Թուրքիայի համալսարաններ։

Международный аэропорт Платов  - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Թուրքիա` ռուսական թռիչքների արգելման որոշումն ավելի շատ քաղաքական, պատժիչ բնույթ է կրում

Հիվանդանոցների վերականգնումը ևս Անկարան է ֆինանսավորում։ Մայիսի վերջին Anadolu գործակալությունը տեղեկացրել է, որ Թուրքիան կարգավորել է Իդլիբի էլեկտրամատակարարումը ։ Վերանորոգման աշխատանքները շարունակվել են 7 ամիս։ Մինչ այդ հոսանք էին տալիս օրական ընդամենը երկու ժամ։

Թուրքիայի ԶՈւ պատասխանատվության գոտում գործող զինյալները մայիսի 29-ին դպրոցականներին թույլ չեն տվել մասնակցելու պետական նմուշի դիպլոմ ստանալու համար անհրաժեշտ քննություններին։ Զինված մարդիկ կանգնեցրել են աշակերտների ավտոբուսներն ու բոլորին հետ ուղարկել։

Բազմաթիվ դժգոհություններ

Հունիսի սկզբին Թուրքիա այցելեց ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՄԱԿ–ի «Բաբ ալ–Հավա» անցակետի միջոցով ՍԱՀ–ի հյուսիս մարդասիրական օգնության անխափան մատակարարումների վերաբերյալ։ Bloomberg–ում սա անվանեցին «նախաձեռնություն, որն ուղղված է խանգարելու Սիրիային աջակցություն տրամադրելն արգելափակելու Ռուսաստանի ջանքերին»։ Անցակետի մանդատի ժամկետը լրանում է հուլիսի 10-ին։ Արևմուտքը Թուրքիայի հետ միասին պնդում է, որ այն երկարացվի։ Ռուսաստանը կտրականապես դեմ է։

Անկարան պնդում է, որ առանց ՄԱԿ–ի վերահսկման Թուրքիա կրկին սիրիացի փախստականների հոսք կսկսվի։ Մոսկվայում սահմանային այդ անցակետը ոչ պետքական են համարում, քանի որ այդտեղով ստացվող օգնությունը համաչափ չի բաշխվում և հիմնականում հասնում է զինյալներին։ «Բաբ ալ–Հավա» անցակետին կարող են փոխարինել մատակարարումները երկրի ներսում։ Անցակետը վերահսկող ահաբեկիչները թափանցիկ մատակարարումների մեջ շահագրգռված չեն»,– Twitter–ի իր էջում գրել է ՄԱԿ–ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Թուրքիան Ռուսաստանի դեմ խաղ է խաղում Հարավային Կովկասում

Մոսկվան և Անկարան մի շարք դժգոհություններ ունեն՝ Սիրիայի հարցով անցած տարի մարտին ՌԴ և Թուրքիայի նախագահների ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ։ Կողմերը ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրում և վիրավորների մասին տարբեր տվյալներ ներկայացնում։ Գարնանը համաձայնագիրն ընդհանրապես ձախողման վտանգի տակ էր հայտնվել։

Անկարան մեղադրել է սիրիացի զինվորականներին և անձամբ նախագահ Բաշար Ասադին Իդլիբում դեէսկալացիայի գոտում հասցված հարվածների և «անմեղ մարդկանց մահվան» համար։ Սիրիական ընդդիմությունը հայտնել էր «Բաբ ալ–Հավա» անցակետի վրա ռուսական ՕՏՈւ–ի հարձակման մասին։ Բացի այդ, թուրքական ՌՕՈւ–ն 1.5 տարվա ընթացքում առաջին անգամ գրոհեց Ռաքքա նահանգի վրա։

«Իրավիճակն այն շրջաններում, որտեղ փոխգործակցություն է իրականացվում, բավական ծանր է, այնտեղ շարունակում են ահաբեկչական տարրեր մնալ, ինչը խանգարում է իրավիճակի կարգավորմանը, այնուամենայնիվ փոխգործակցությունը շարունակվում է։ Տարաձայնություններ կան նաև Սիրիայի գծով»,– նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Դեմքի լավ արտահայտություն` վատ խաղի պարագայում

Խնդիրն այն է, որ Թուրքիան Սիրիայում զգում է իրեն ինչպես սեփական տանը, թեև թուրքական զորքերը երկրի հյուսիսում ապօրինի են գտնվում. դրա համար չկա ո՛չ ՄԱԿ–ի ԱԽ–ի որոշում, ո՛չ էլ Դամասկոսի հրավեր, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշում է Ե.Մ.Պրիմակովի անվան ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ​​ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Ավատկովը։

Судно-трубоукладчик Фортуна в порту немецкого города Висмар - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
ՌԱԴԻՈ
Եվրոպայում, Սիրիայում, Արցախում էներգակիրների ու լոգիստիկ խնդիրների պայքարը` բախման առիթ

«Ըստ էության, նման հիբրիդային տեխնոլոգիաներով Անկարան փորձում է ընդլայնել իր ազդեցությունը նեոօսմանիզմի, թուրքական իսլամիզմի և նույնիսկ նեոպանթուրքիզմի հայեցակարգի շրջանակում։ Թուրքերը պնդում են, որ տեղի բազմաթիվ բնակիչներ թուրքամաններ են, այսինքն՝ Օսմանյան կայսրության տարիներից այդտեղ մնացած թուրքեր։ Իրականում այդպիսով Թուրքիան հարձակողական, ագրեսիվ քաղաքականություն է վարում, ու դա արվում է ոչ միայն սիրիական ուղղությամբ»,– ասում է քաղաքագետը։

Նրա հետ համամիտ է արևելագետ, հրապարակախոս Անդրեյ Օնտիկովը։ «Դամասկոսի կողմից հնչող ինքնիշխանության խախտման վերաբերյալ քննադատությունը հիմնավորված է։ Քրդական շրջաններում, օրինակ` Աֆրինում, Անկարայի ցանկացած գործողություն թշնամական կհամարվեն։ Սակայն այստեղ թուրքերն օգտվում են ժողովրդագրական բալանսի փոփոխությունից, երբ քրդերի կողքին բնակեցվում են արաբ–սունինիերն ու թուրքամանները, իսկ իրենք բավական լոյալ են Թուրքիայի նկատմամբ»,– պարզաբանում է զրուցակիցը։

Փորձագետը նշում է, որ Իդլիբում ահաբեկչական անկլավ է ձևավորվել, որտեղ առավել արմատական խմբավորումներա են։ Նրանց համար ինքնին անընդունելի է այդտեղ սիրիական ինքնիշխանության վերականգնման գաղափարը։ «Թուրքերը դանդաղ պայմաններ են ստեղծում այդ տարածքները «պոկելու» և Թուրքիային միացնելու համար»,– համոզված է արևելագետը։

Սակայն Անկարային կարող է խանգարել Մոսկվան, որը պատրաստ է գործել դիվանագիտական խողովակներով կամ տեղում կարգավորել իրավիճակը։ 2020 թվականի սկզբին Իդլիբում արդեն լուրջ էսկալացիա եղել է։ Սիրիացիներին Ռուսաստանի աջակցմամբ հաջողվել էր ազատագրել զգալի թվով ռազմավարական շրջաններ։ Չի բացառվում, որ Թուրքիային ի վերջո կստիպեն լքել Սիրիան։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն