00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայդենը վերափոխվում է «Պուտինի ցրիչի», կամ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВстреча Президентов России и США Владимира Путина и Дональда Трампа в президентском дворце (16 июля 2018). Хельсинки
Встреча Президентов России и США Владимира Путина и Дональда Трампа в президентском дворце (16 июля 2018). Хельсинки - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
Բաժանորդագրվել
Այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների ցանկացած հանդիպում ուղեկցվում է սադրանքներով և այն տապալելու կամ առնվազն անտանելի ֆոն ստեղծելու կատաղի փորձերով։ Սարդկանց տարբեր կատեգորիաներ կան, որոնք շահագրգռված են իրավիճակի սրման հարցում։

Արևմտյան «բազեները» շատ են հուզվում։ Այնպես է ստացվել, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների ցանկացած հանդիպում ուղեկցվում է սադրանքներով և այն տապալելու կատաղի փորձերով, գրում է ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Վլադիմիր Կորնիլովը։

Владимир Путин и Джо Байден обмениваются рукопожатием - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2021
Բայդենն ասել է, թե Պուտինի հետ ինչ թեմա է քննարկելու ժնևյան գագաթնաժողովում

Հիշենք թեկուզ, թե ինչպես 2018թ․-ին, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի Հելսինկյան գագաթնաժողովից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ ԱՄՆ-ում Ռուսաստանի քաղաքացի Մարիա Բուտինայի ձերբակալության մասին։ Կամ թե ինչպես Ուկրաինան Կերչի նեղուցում սադրանք կազմակերպեց, որը որպես առիթ օգտագործվեց Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովի շրջանակում նախագահների հանդիպումը չեղյալ հայտարարելու համար։ Որևէ կասկած չկա, որ հիմա էլ Ժնևում Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ կլինեն սադրանքներ եթե ոչ այն խափանելու, ապա համենայն դեպս բարդացնելու, դրա անցկացման համար անտանելի ֆոն ստեղծելու համար։

Ամենաշատը, բնականաբար, ջանում են ամերիկյան հանրապետականները, որոնք որոշել են մի բան էլ ավել վճարել դեմոկրատներին՝ իրենց և Թրամփի վրա բոլոր հարձակումների համար, որին նախագահության բոլոր 4 տարիներին մեղադրում էին ռուսամետ լինելու համար։ Սենատոր Թեդ Կրուզը, որին ժամանակին դեմոկրատական ԶԼՄ-ները «Պուտինի խամաճիկ» էին անվանում, հիմա անթաքույց հաճույքով ամեն տեղ պատմում է, որ Բայդենը «սողալով մտնում է Պուտինի, Ռուսաստանի և Ամերիկայի թշնամիների մահճակալը»։

Ռուսաստանը կա, եղել է և կլինի, դրա հետ պետք է հաշտվել. Վլադիմիր Պուտին

Բայց կա նաև սպասվող գագաթնաժողովի առթիվ տագնապած և այն խափանելու կամ բարդացնելու համար իրենցից կախված ամեն ինչ անող մարդկանց մեկ այլ կատեգորիա ևս։ Դրանք «Ռուսաստանի հարցով» բազմաթիվ փորձագետներն են կամ, այսպես կոչված, կրեմլինագետները։ Յուրաքանչյուր նման հանդիպման մեջ նրանք իրենց համար գոյաբանական վտանգ են տեսնում և սարսափում են «վերաբեռնավորում» սոսկալի բառից։ Եվ չնայած ոչ ոք առանձնապես չի հավատում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վերագործարկելու հնարավորությանը (Ինչպես Սերգեյ Լավրովն է ասել, «այնքան բան է կուտակվել իրար վրա, որ գլուխ հանելը հեշտ չի լինի»), արևմտյան կրեմլինագետները վախենում են հարաբերությունների ջերմացման ակնարկից անգամ։

Առաջիկա հանդիպման շուրջ անտանելի տեղեկատվական մթնոլորտ ստեղծելու իրենց ձգտումով տարված՝ նրանք նույնիսկ սրբությանն են կպել․ սկսել են հրապարակավ բարձրաձայնել այն միտքը, որ Թրամփն իր արտաքին քաղաքականությունն ավելի խելամիտ էր կառուցում, քան հիմա անում է Բայդենը։

Այս առումով շատ հատկանշական է The Times-ի թարմ սյունակը՝ Բրիտանիայի հիմնական կրեմլագետ Էդվարդ Լուկասի ստորագրությամբ, որը երկար տարիներ արևմտյան ԶԼՄ-ներում գլխավորում է Ռուսաստանի դեմ «խաչակրաց արշավանքը»։

Հայտարարելով, որ «Բայդենի թիմը կրկնում է Ռուսաստանի հարցում Օբամայի վարչակազմի սխալները», Լուկասը մի հայտարարություն է անում, որը դեռ բոլորովին վերջերս անհավանական էր թվում Արևմուտքի լիբերալ մամուլի համար․ «Հակառակը, Դոնալդ Թրամփի՝ որպես անհետևողական արտաքին քաղաքականություն վարող մարդու համբավը ավելի ու ավելի հանիրավի ու անտեղի է թվում։

Судно на шельфе Балтийского моря по газопроводу Северный поток 2 - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
«Հոսքը»՝ հետո․ Պուտինի հետ հանդիպմանը Բայդենին Գերմանիան է հարկավոր

Նա ճիշտ էր Չինաստանի վերաբերյալ․․․ Նա արդարացիորեն քննադատում էր Գերմանիային՝ պաշտպանության հանդեպ նրա ժլատ, ոչ կոմպետենտ և ինքնագոհ մոտեցման համար։ Նա նաև ավելացրեց Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայությունը»։

Եվ սա գրում է մի մարդ, որը դեռ վերջերս վաղուց պնդում էր, որ «Թրամփը դարձել Է Պուտինի դաշնակիցը Արևմուտքի դեմ Ռուսաստանի պատերազմում»։ Կարելի է պատկերացնել ժնևյան հանդիպումից առաջ Ռուսաստանի մշտական քննադատի վախի մակարդակը, եթե նա պատրաստ է համաշխարհային պատմության մեջ Թրամփի դերի նման վերաիմաստավորման։

Ընդդեմ Կրեմլի մեկ այլ մշտական մարտիկ՝ Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը կիսում է իր գործընկերոջ մտավախությունները տեսական «վերաբեռնավորման» վերաբերյալ: Իհարկե, ի տարբերություն բրիտանացու, ամերիկացի դեմոկրատը չի կարող Թրամփի հասցեին հաճոյախոսություններ թույլ տալ, բայց The Washington Post-ի իր վերջին սյունակում նա առճակատման ուղիղ կոչ է անում. «Բայդենի նպատակը չպետք է լինի «Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելը»։ Դրա փոխարեն Բայդենը և նրա թիմը պետք է հստակ նպատակներ ձևակերպեն անվտանգության, տնտեսության, արժեքների ոլորտում, որոնց նրանք մտադիր են հասնել, այնուհետև պետք է պատրաստվեն հիասթափությունների»։

«Կարող է անակնկալ լինել». քաղաքագետը՝ Պուտինի և Բայդենի հանդիպման մասին

Մաքֆոլն էլ ավելի անկեղծ է արտահայտվել MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մի բան կա, որը հույս ունեմ, որ տեղի չի ունենա․ որ նախագահ Բայդենը կշարունակի խոսել Պուտինի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների մասին։ Նման բան չի լինի»։

Պաշտոնաթող դիվանագետն անընդհատ հույս է հայտնում, որ Բայդենը Ժնևում ոչ մի դեպքում Մոսկվայի հետ մերձեցում չի սկսի, այլ կսահմանափակվի միայն «կոշտ մեսիջներով»։

Եթե նայենք իրենց «Ռուսաստանի հարցով փորձագետներ» անվանող վերլուծաբանների հայտարարություններն ու հոդվածները, նրանց մտքերն այս հարցում համընկնում են։ Ֆրանսիացի կրեմլագետ Մեթյու Բուլեգը՝ բրիտանական Չաթեմ Հաուս կենտրոնի վերջին սկանդալային զեկույցի հեղինակներից մեկը, որը Ռուսաստանի հավերժական մեկուսացման կոչ էր արել, կանխատեսելով Ժնևի գագաթնաժողովի հնարավոր արդյունքները, անկեղծորեն գրում է. «Իրականում լավ է, որ հիմա Մոսկվայի հետ հարաբերությունները չեն բարելավվում»:

Президент России Владимир Путин - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
ՌԴ–ն ոչ միայն կհաղթահարի տնտեսական դժվարությունները, այլև կընդլայնի իր սահմանները․ Պուտին

Նա նույնպես զզվանքով է հիշում նախորդ «վերաբեռնավորումները» և կարծում է, որ արևմտյան քաղաքական գործիչների՝ Մոսկվայի հետ կրկին համաձայնության գալու փորձերը վկայում են նրանց մոտ «մկանային հիշողության» բացակայության, ինչպես նաև «նախորդ փորձից դասեր քաղելու նրանց հավաքական անկարողության մասին»։

Բուլեգը, շարունակելով Չաթեմ Հաուսի զեկույցի գիծը, ռուսների հետ հավերժական առճակատման քաղաքականության ուղիղ կոչ է անում՝ առանց որևէ բարելավման հնարավորության: Նա նույնիսկ չի գիտակցում, որ հակասում է ինքն իրեն, երբ միևնույն հոդվածում պնդում է, որ Ռուսաստանը «անկում է ապրում» և որ այն (այլ ոչ թե Չինաստանը), միևնույնն է, պետք է շարունակի մնալ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ Մինչդեռ թվում է՝ ինչո՞ւ պետք է անհանգստանաս մրցակցի համար, եթե նա «անկում է ապրում»։

Այս բոլոր դատողությունները Բուլեգը հրապարակում է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (Center for European Policy Analysis, կամ CEPA) կայքի էջերում, որը վերջին ժամանակներս դարձել է վելուծության հավակնող հակառուսական նյութերի գլխավոր ստեղծողներից մեկը։ Հենց այդ կենտրոնի փորձագետներն էին վերջերս «Ռուսաստանի կառավարելի փլուզման» բացահայտ կոչ անում։

Ով պետք է որոշի Պուտինի և Բայդենի հանդիպման ձևաչափը. Պեսկովի պատասխանը

Սկսվեց կրեմլագետների վերածնունդը, որոնք, դատելով բրիտանական Integrity Initiative-ի նման զանազան նախագծերի հետ կապված արտահոսքից՝ սկսել են բավականին լավ փողեր աշխատել։ Իհարկե, նման նախագծերում ներգրավված մարդիկ իրենցից կախված ամեն ինչ կանեն, որպեսզի խափանեն լիցքաթափում հիշեցնող ցանկացած բան։

Ճիշտ է, «Ռուսաստանի հարցով փորձագետների» մեծ պահանջարկը հանգեցրեց նրան, որ այդ շարքերում հայտնվեցին գործիչներ, որոնք մինչ այդ ոչ մի կապ չունեին ոչ Ռուսաստանի, ոչ էլ նույնիսկ հետխորհրդային տարածքի հետ։ Այստեղից էլ առաջացան կրեմլագետները, որոնք կարծում են, թե Օդեսան Ղրիմում է, կամ որոնք Ուկրաինային կոչ են անում հրթիռային հարված հասցնել Ղրիմի կամրջին։

Ի դեպ, վերջին «փորձագետը» (ամերիկացի սյունակագիր Թոմ Ռոգանը) հիմա հասել է այն մտքին, որ արդեն Բայդենն էլ է վերածվել «Ռուսաստանի նախագահի ցրիչի»։ Իսկ ամերիկացի մեկ այլ լրագրող՝ Գլեն Գրինվալդը, որը ժամանակին հայտնի էր դարձել Էդվարդ Սնոուդենի նյութերի հրապարակմամբ, վերսկսել է հին երգը, որը լիբերալ մամուլը երգում էր Թրամփի մասին․ «Ի՞նչ ունի Պուտինը նախագահ Բայդենի վրա․ ֆինանսական, քաղաքական կամ անձնական։ Պատասխանը չգիտեմ, բայց այստեղ ակնհայտորեն ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում»։ Այսպիսին է նոր արևմտյան «վերլուծաբանության» մակարդակը։

«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում

Առաջիկա օրերին մենք բազմաթիվ նման նյութեր կտեսնենք։ Իհարկե, Բայդենի վրա մեդիաճնշման աստիճանն առայժմ անհամեմատելի է «Ռաշագեյթի» շուրջ հակաթրամփական հիստերիկայի հետ։ Բայց կասկած չկա, որ այն կուժեղանա, եթե մեր հարաբերություններում էսկալացիայի մակարդակի նվազման թեկուզ ինչ-որ ակնարկներ ի հայտ գան։ «Կրեմլինոլոգիան», թեև ավելի ու ավելի գրոտեսկային ձևեր է ստանում, չափազանց եկամտաբեր գործ է դարձել ինքնակոչ փորձագետների և լրագրողների զգալի զանգվածի համար։ Նրանք հաստատ երբեք նոր լիցքաթափում չեն ցանկանա, անգամ եթե նման հեռանկար գոյություն ունենար։

Լրահոս
0