Նահանջի տեղ չկա, վտանգ ես զգում, պիտի առաջինը հարձակվես, կամ Իսրայելի հաղթանակի բանաձևը

© AFP 2020 / EMMANUEL DUNANDСистема противовоздушной обороны Израиля Iron Dome активирована для перехвата ракеты, запущенной из сектора Газа, контролируемого палестинским движением ХАМАС (12 мая 2021). Ашдод
Система противовоздушной обороны Израиля Iron Dome активирована для перехвата ракеты, запущенной из сектора Газа, контролируемого палестинским движением ХАМАС (12 мая 2021). Ашдод - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանը պատմում է վեցօրյա պատերազմի մասին, որը 54 տարի առաջ հունիսի 10-ին ավարտվեց Իսրայելի կատարյալ հաղթանակով։ Նա զուգահեռներ է անցկացնում իսրայելական ու հայկական ռազմական դոկտրինների միջև։
Վեցօրյա պատերազմ. հաղթելու բանաձևը

Եկեք անկեղծ լինենք։ Ավելի քան կես դար առաջ արաբական պետությունների 6-օրյա պատերազմը Իսրայելի դեմ անխուսափելի դարձավ, երբ Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը արտահայտեց այն միտքը, որը վաղուց արդեն շրջանառվում էր Մերձավոր Արևելքում. «Իսրայել պետության գոյությունն իսկ կարելի է որակել որպես ագրեսիա արաբների նկատմամբ»։

Այս թեզը զարգացնում էր մեկ այլ արաբ գործիչ՝ Ահմեդ Շուքեյրին` ասելով. «Պատերազմից հետո ողջ մնացած հրեաներն, իհարկե, կարող են մնալ Պաղեստինում, բայց կարծում եմ՝ նրանցից որևէ մեկը ողջ չի մնա»։ Համաձայնեք՝ արաբների այս համոզվածությունը շատ որոշակի հիմքեր ուներ, որովհետեւ տարածաշրջանի ամենափոքր երկրներից մեկի՝ Իսրայելի սահմանին կուտակվել էր կես միլիոն զինվոր, 2000 տանկ և 500 ժամանակակից ռազմական ինքնաթիռ։ Իսրայելի իշխանությունները քաջ գիտակցում էին՝ եթե այդ ահռելի մարդուժը և տեխնիկան հատեն սահմանները, վե՛րջ, հրեական պետության կործանումն անխուսափելի է։ Այսինքն` եթե իսկապես մտածում ես պետությանդ անվտանգության մասին, պիտի թույլ չտաս, որ հակառակորդը մտնի քեզ պատկանող տարածքը։ Այս գաղափարն էլ հետագայում դարձավ իսրայելյան բանակի հզորացման ջանքերի անկյունաքարը։

Кнессет Израиля - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Խորհրդարանում ընդամենը 7 մանդատ ունեցողն էլ կարող է վարչապետ դառնալ. Իսրայելի օրինակը

Բացեք այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական կայքը, գրված է. «Իսրայելյան բանակի գործողությունների հաջողությունը պայմանավորված է նրանով, որ բանակի ռազմավարական դոկտրինը պաշտպանական բնույթի է, իսկ մարտավարությունը՝ հարձակողական»։ Կարող եք հակադարձել, որ էստեղ ինչ-որ հակասություն կա։ Իրականում խոսքն այն մասին է, որ Իսրայելում, ինչպես նաև Հայաստանում, բացակայում է այսպես կոչված «տարածքային խորությունը», պարզ ասած՝ նահանջելու տեղ չկա։ Եվ եթե վտանգ ես զգում, պիտի առաջինը ռազմական նախաձեռնություն ցուցաբերես, բայց երբեք, երբեք թույլ չտաս, որ քո տարածք մտնի ոչ թե 1000, այլ նույնիսկ 100 զինվոր հակառակորդի ճամբարից։

Հենց այս գիտակցումն էլ վճռորոշ դեր խաղաց այն բանում, որ ուղիղ 54 տարի առաջ՝ 1967 թվականի հունիսի 10-ին, վեցօրյա պատերազմն ավարտվեց Իսրայելի կատարյալ հաղթանակով։ Հետո՝ 70-ականների առաջին կեսին, արաբական երկրները փորձեցին ռևանշի հասնել, հետ բերել կորցրած հողերի գոնե մի մասը, և նոր պատերազմի սկիզբը նրանց համար իրոք հաղթական էր։ Ճիշտ է, շատ արագ առավելությունն անցավ հրեաների կողմը, և նրանք ամրապնդեցին 67 թվականի հաղթանակը։

Ընդամենը 2 կուսակցություն խորհրդարանում. սա մեր անցյա՞լն է, թե՞ ապագան

Բայց էստեղ ուզում եմ շատ կոնկրետ զուգահեռներ անցկացնել Հայաստանի հետ։ Տեսե՛ք։ 70-ականների այդ պատերազմից անմիջապես հետո Իսրայելում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեց և պարզեց, թե ինչով էին պայմանավորված զինված ուժերի անհաջողությունները առաջին փուլում։ Բայց ամենակարևորը՝ հենց որ մշակվող եզրափակիչ զեկույցի գոնե մի մաս պատրաստ էր լինում, այն անմիջապես հրապարակվում էր բաց աղբյուրներում։

БПЛА израильской армии Heron во время показа на базе ВВС Пальмахим  - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
ԱԹՍ–ն «ինքնագլուխ» գրոհել է մարդու դեմ, կամ եկել է մեքենաների տիրապետությանը ժամանակը

Իսրայելի իշխանությունների դիրքորոշումը միանշանակ էր՝ հանրությունը իրավունք ունի սպառիչ տեղեկություններ ստանալու այն ամենի մասին, ինչը կապված է իր անվտանգության հետ։ Իսկ ի՞նչ արեցին մերոնք։ Երևի հիշում եք՝ 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո մեր խորհրդարանը նույնպես հանձնաժողով ստեղծեց, որն աշխատեց բավական երկար, բայց ի վերջո մոտ մեկ ամիս առաջ պատգամավորների ճնշող մեծամասնությունը որոշեց՝ չի կարելի հրապարակել այս զեկույցը, այն ռազմական գաղտնիքներ է պարունակում։

Զարմացած հայաստանցիները հարց էին տալիս՝ բայց չէ՞ որ մի քանի տարի առաջ վարչապետն էր ասում. «Կարծում եմ` հասունացել է ժամանակը ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»: Ինչևէ, իրեն հուզող հարցերի պատասխանները հայաստանյան հասարակությունն այդպես էլ չստացավ։ Ու հիմա արդեն շատ դժվար է ասել՝ արդյոք իրավացի՞ են նրանք, ովքեր պնդում են՝ եթե ժամանակին հրապարակավ քննարկվեին ապրիլյան պատերազմի հետ կապված բոլոր հանգամանքները, միգուցե վերջին պատերազմի ելքն այսպիսին չլիներ։ Ու քանի որ այս վերջին պատերազմի մասին խոսեցինք, փորձեմ շատ հակիրճ անդրադառնալ նաև մեկ այլ թեմայի։

Լոնդոնը Բաքվի կողքին է. 100 տարի առաջ ինչ պատասխանեցին զանգեզուրցիները բրիտանացի գեներալին

Գիտեք իհարկե, շատերը համոզված են՝ եթե ունենայինք պրոֆեսիոնալ բանակ, աշնանն ամեն ինչ այլ կերպ կընթանար։ Չեմ ուզում վիճաբանության մեջ մտնել, բայց Իսրայելում բոլորովին այլ կարծիքի են և գտնում են, որ հենց ժամկետային ծառայությունն է բանակը դարձնում ոչ թե մասնագիտական կորպորացիա, այլ իսկապես համազգային կառույց, որտեղ իր որդուն կամ դստերը բանակ ուղարկող մայրը խիստ շահագրգիռ է, որ զավակի ծառայությունն անցնի հնարավորինս կատարյալ կառույցում, բանակն էլ խիստ շահագրգիռ է, որ հնարավորինս կատարյալ լինի այն հասարակությունը, որտեղից համալրվում են երկրի զինված ուժերը։ Տրամաբանություն կա՝ համաձայն չե՞ք։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала