Փաշինյանն ու Ռիքերը քննարկել են Արցախի խնդիրն ու Հայաստանի սահմանների հարցը

© Photo / official site of the Prime minister of RAИ.о. премьер-министра Никол Пашинян принял возглавляемую и.о. заместителя госсекретаря США по вопросам Европы и Евразии Филипом Рикером делегацию (10 июня 2021). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян принял возглавляемую и.о. заместителя госсекретаря США по вопросам Европы и Евразии Филипом Рикером делегацию (10 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, քննարկել երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար:

Вице-президент США Джо Байден и премьер-министр Турции Реджеп Тайип Эрдоган приветствуют друг друга во время круглого стола, организованного Торговой палатой США (16 мая 2013). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները կքննարկեն Արցախի հարցը. Սալիվան

Վարչապետի պաշտոնակատարը գնահատանքի խոսքեր է հայտնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ:

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության համար, քանզի հայ ժողովրդի անվտանգային մարտահրավերները վերջին 100 տարում չեն փոխվել, և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը դա ցույց տվեց, քանի որ այս պատերազմում ներգրավված էին նույն դերակատարները, որոնք ներգրավված են եղել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման գործում»,–ասել է Փաշինյանը:

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է գտնվել Երևանում, հայ գործընկերների հետ քննարկել երկկողմ հարաբերությունները: Ֆիլիպ Ռիքերը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ողջույնները և վերահաստատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը:

Նշվել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը և լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Այսպես շարունակվելու դեպքում ձախողումներն ավելանալու են. Թաթոյանը` սահմանների խնդրի մասին

Արցախի հարցի համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի շրջանակում, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա:

Արցախցի կանայք սկսում են զրոյից․ երբ պետությունը լուռ է, անհատն է գործի անցնում

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր:

Ինչպես արդեն հայտնել էինք, Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին երեկ ժամանել է Հայաստան։

Ավելի վաղ Ռիքերը եղել է Ադրբեջանում, հանդիպել տեղի պաշտոնյաների հետ։

Լրահոս
0