Պուտինի և Բայդենի բանակցությունները կկայանան Ժնևի Լա Գրանժ առանձնատանը

© REUTERS / DENIS BALIBOUSEВилла Ла Гранж в парке де ла Гранж в преддверии саммита между президентами США и России, Женева
Вилла Ла Гранж в парке де ла Гранж в преддверии саммита между президентами США и России, Женева - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի 16-ին Ժնևում կկայանա Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը։ Բայդենը Պուտինի հետ սպասվող ուղիղ խոսակցությունն անվանել է «լավագույն միջոց հասկանալու համար, թե ինչ է մտադիր և ինչ է նախատեսում անել Ռուսաստանը»:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի բանակցությունները կկայանան Լա Գրանժ առանձնատանը, հինգշաբթի օրը հայտնել է Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը։

«Հայտնի Լա Գրանժ առանձնատունը նախագահներ Բայդենին և Պուտինին կընդունի հունիսի 16-ին։ Շվեյցարիան շնորհակալ է երկու երկրներին Ժնևի ընտրության հարցում ցուցաբերված վստահության համար»,-ասվում է Շվեյցարիայի ԱԳԴ-ի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը մեկնել էր նախագահի պաշտոնում իր առաջին արտերկրյա ճամփորդությանը։ Նա կայցելի Մեծ Բրիտանիա և Բելգիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գագաթնաժողովներին, իսկ հունիսի 16-ին Ժնևում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները։

Բայդենն ասել է, թե Պուտինի հետ ինչ թեմա է քննարկելու ժնևյան գագաթնաժողովում

Լրահոս
0