Արտակարգ իրավիճակների նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ը պատրաստվում են նոր համագործակցության

© Photo : official site of the MES of RAГлава Службы спасения МЧС Армен Гаспарян принял регионального советника Бюро гуманитарной помощи Агентства США по международному развитию (USAID) Джона Паттерсона и директора Адама Стефана (11 июня 2021). Ереван
Глава Службы спасения МЧС Армен Гаспарян принял регионального советника Бюро гуманитарной помощи Агентства США по международному развитию (USAID) Джона Паттерсона и директора Адама Стефана (11 июня 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկու կառույցի միջև համագործակցությունը սկսվել է 2014 թվականից. բոլոր նախաձեռնությունները կրում են մարդասիրական բնույթ:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի -Sputnik. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 10-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոյի տարածաշրջանային խորհրդական Ջոն Փաթերսոնին և ԱՄՆ ՄԶԳ Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման նպատակը եղել է ԱԻ նախարարության և գրասենյակի համագործակցության մանրամասների քննարկումը և հետագա աշխատանքների հետ կապված այլ հարցեր:

Երկու կառույցի միջև համագործակցությունը սկսվել է 2014 թվականից. բոլոր նախաձեռնությունները կրում են մարդասիրական բնույթ:

Իրենց հերթին հյուրերը ներկայացրել են աղետների ռիսկերի նվազեցման ծրագիր, որի հիմնական բաղադրիչներից է հրդեհների դեմ պայքարը:

Այն ներառում է փորձի փոխանակում, գործառնական կենտրոնի ստեղծում:

ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը վստահեցրել է, որ նախարարությունը բաց է ցանկացած մարդասիրական համագործակցության համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել արդյունավետ փոխգործակցության համար:  

Լրահոս
0