Էրդողանն ու Ալիևը մտադիր են երկկողմ համաձայնագիր ստորագրել Շուշիում

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Азербайджана Ильхам Алиев (справа) на саммите НАТО в Брюсселе (11 июля 2018).
Президент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Азербайджана Ильхам Алиев (справа) на саммите НАТО в Брюсселе (11 июля 2018). - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի նախագահը Լեռնային Ղարաբաղ այցելելուց առաջ բանակցություններ է վարելու ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդների հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հունիսի 15-ին կայցելեն նախ Վարանդա (Ֆիզուլի), ապա Շուշի: Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ նախագահների այցի ընթացքում  երկկողմ համաձայնագիր է ստորագրվելու:

Реджеп Тайип Эрдоган и президент Франции Эммануэль Макрон  - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
Մակրոնը պատրաստվում է Էրդողանի հետ խոսել ԼՂ հարցի, Հայաստանի և Ադրբեջանի բախման մասին

Թուրքիայի նախագահի խոսքով՝ այդ համաձայնագիրը երկու երկրների միջև ստորագրված խոշորագույն փաստաթղթերից մեկը կլինի։

Ինչո՞ւ է Ալիևն արհամարհում միջազգային կառույցների բանաձևերը, որն է սանձարձակության պատճառը

Նախքան Լեռնային Ղարաբաղ այցելելը Էրդողանը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում Թուրքիայի նախագահը բանակցություններ կվարի մասնավորապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հետ: Քննարկման թեմաներից մեկը կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

Էրդողանը մտադիր է լարված հարաբերությունների պատճառի մասին հարցնել Բայդենին

 

Լրահոս
0